ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
ՔՈ ԴԵՐԸ
Եթե երաժիշտ կամ երաժշտության մասնագետ ես և կրթության ջատագով, ով ունի երեխաների հետ աշխատանքի փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երաժշտության ծրագրավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
Ծրագրային բովանդակության ստեղծում և դասավանդում (80%).
- Մշակել երաժշտության ծրագրի նպատակներն ու վերջնարդյունքները, ինչպես նաև դրանց կից տեսական և գործնական բովանդակություն:
- Հընթացս ստեղծել և բարելավել համապատասխան ուսումնական պլանները, դասապլանները, օժանդակ նյութերը, վարժանքները։
- Մշակել ուսանողների առաջընթացի գնահատման համար նախատեսված գնահատման մոտեցումներն ու ռուբրիկները։
- Միաժամանակ ու կանոնավոր աշխատել 5 խմբերի հետ:
- Հետևողական լինել ուսանողների անհատական և թիմային առաջընթացին։
- Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում պլանավորել և իրականացնել ծրագրային նախագիծ:
- Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նորարարական տեխնիկաներ, հարթակներ։
- Բազմամասնագիտական թիմի աջակցությամբ՝ աշխատել և մշակել համապատասխան բովանդակություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար:
Ադմինսիտրատիվ աշխատանքներ և հաղորդակցություն (20%)
- Շարունակաբար արդյունավետ հաղորդակցվել և համագործակցել կրթական խորհրդատուի և ադմինիստրատիվ օղակների աշխատակիցների հետ՝ սովորողների կարիքների, դասերի գնահատման մեխանիզմների և հաճախության գրաֆիկի մասին։
- Արդյունավետ աշխատել նախագծահեն ուսումնառության մասնագետի հետ՝ կրթական ծրագրի նպատակներին և վերջնարդյունքներին համապատասխան նախագծերի պլանավորման և իրականացման աշխատանքների շրջանակում:
- Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը՝ շարունակաբար համագործակցելով և սեփական փորձառությունը կիսելով այլ ծրագրավարների հետ։
- Մասնակցել հիմնադրամի և գործընկեր կառույցների կողմից կազմակերպվող թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ աշխատանքային վերապատրաստումներին։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կրթական ծրագրերի գնահատման եւ զարգացման ղեկավար անմիջական ղեկավարությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Երաժշտության դասավանդման մեթոդներին, քանի որ ունես դրան համարժեք կրթություն (օրինակ՝ մանկավարժական որակավորում) կամ այլ համարժեք կրթություն և դասավանդման փորձ։
- Առնվազն երկու երաժշտական գործիքի՝ սկսնակներին դասավանդելու համար բավարար մակարդակի (օրինակ՝ կիթառ և դաշնամուր),
- Ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական միջավայրում երաժշտության դասավանդման ծրագրերի իրականացման առնվազն մեկ տարվա փորձ:
- Գերազանց հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններին։ Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը ցանկալի է։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Սահուն աշխատել տեխնոլոգիաների հետ (հատկապես այն սարքավորումների, որոնք օգտագործվում երաժշտության դասավանդման ժամանակ):
- Կառավարել կոնֆլիկտները և լինել թիմային խաղացող:
- Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների:
- Համագործակցել ավելի մեծ թիմի հետ:
- Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին:
- Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։
- Աշխատանքային գործընթացում կիրառել ԱԲ գործիքներ:
- Աշխատել 8-12 և 12-18 տարեկան աշակերտների հետ:
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Աշխատանքային էթիկայի ջատագով:
- Նախաձեռնություն ստանձնող և կատարող:
- Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող:
- Բաց նորարարության համար և քննադատ:
- Պատասխանատու և հաշվետու:
- Մեդիագրագետ:
- Շարունակական կրթության գաղափարի կրող։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2026թ․ ապրիլի 17-ի օրվա ավարտն է։ Դիմելու կարող եք անցնելով այս հղումով՝
https://coaf.bamboohr.com/careers/193Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույց
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.