ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Չաարատ Կապան ՓԲԸ փնտրում է թեկնածու Երկրաբանի թափուր հաստիքի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Վերահսկել ստորգետնյա հետախուզական աշխատանքները;
- Իրականացնել հորատահանուկի երկրաբանական և գեոտեխնիկական փաստագրում և տվյալների մուտքագրում տվյալների բազա;
- Նախապատրաստել գրաֆիկական նյութեր և աղյուսակներ երկրաբանական հաշվետվության համար;
- Իրականացնել ծավալային կշռի որոշման նմուշների ընտրում և արդյունքների մուտքագրում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Հանքավայրերի հետախուզության և շահագործման վերաբերյալ գիտելիքներ;
- MS Office փաթեթի իմացություն;
- Datamine Studio, Surpac, Leapfrog, AutoCAD ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը chaarat.am էլեկտրոնային կայք էջին։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի շրջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝
www.chaarat.am/։