ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Հայաստանում եզակի «Մայլեռ» համալիրը տարվա բոլոր եղանակների համար նախատեսված հանգստավայր է՝ նոր սերնդի լեռնադահուկային հանգստավայրի մասին երազանքի մարմնացում: «Մայլեռ» համալիրը նախատեսում է կառուցել 16 հիմնական ճոպանուղի և մոտ 100 կմ երկարությամբ տարբեր բարդության 100 գծանշված սահուղի: Հանգստավայրը կկարողանա սպասարկել օրական մինչև 20,000 մարդու: Մայլեռն ունի հիանալի հյուրանոցներ, ռեստորաններ և հյուրատներ։ Այս ամենը հանգստի բոլորովին նոր ձևաչափով՝ լեռներում, պայծառ արևի տակ։ Սա մի վայր է, որը դեպի իրեն է ձգում վառ, ուժեղ և էներգիայով լի մարդկանց: Հետևելով համաշխարհային միտումներին՝ «Մայլեռ» համալիրը կիրառում է լավագույն փորձը և ստեղծում լավագույն թիմը: Կարող եք միանալ ընկերությանը՝ միասին աճելու և զարգանալու համար:
Մայլեռն աշխատանքի է հրավիրում ֆինանսական դեպարտամենտի ղեկավարի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Երկարաժամկետ պլանավորման, բյուջետավորման, կառավարչական հաշվետվությունների կազմման և կատարողականի վերլուծության գործընթացների մշակում;
- Հսկողական գործառույթների իրականացում և ֆինանսահարկային հաշվետվությունների համար սահմանված պահանջներին համապատասխանության ապահովում;
- Մասնակցություն ընկերության արդյունավետության հիմնական ցուցանիշների մշակման և ստորաբաժանումների նպատակների սահմանման գործընթացին;
- Հաշվապահական հաշվառման, հսկողության, ռիսկերի կառավարման և ակտիվների պահպանման ապահովում;
- Շահավետ պայմաններով բանկային ֆինանսավորման ներգրավման գործընթացի կազմակերպում;
- Մասնակցություն ներդրողների ներգրավման գործընթացին;
- Համագործակցություն այլ ղեկավարների հետ որոշումներ կայացնելիս:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- 5+ անձանցից կազմված թիմերի կառավարման փորձ;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում;
- Ֆինանսական կրթություն և որակավորում (ACCA, CIMA և այլն);
- 4 խոշորագույն աուդիտորական և խորհրդատվական ընկերություններում կամ խոշոր միջազգային ընկերություններում աշխատանքային փորձը ցանկալի է;
- Արտաքին ֆինանսավորման ներգրավման (բանկեր, ներդրողներ) փորձը ցանկալի է;
- Ռազմավարական մտածողություն;
- Business-first մոտեցում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****.*.********@****.** էլ. հասցեին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Հայաստանում եզակի «Մայլեռ» համալիրը տարվա բոլոր եղանակների համար նախատեսված հանգստավայր է՝ նոր սերնդի լեռնադահուկային հանգստավայրի մասին երազանքի մարմնացում: «Մայլեռ» համալիրը նախատեսում է կառուցել 16 հիմնական ճոպանուղի և մոտ 100 կմ երկարությամբ տարբեր բարդության 100 գծանշված սահուղի: Հանգստավայրը կկարողանա սպասարկել օրական մինչև 20,000 մարդու: Մայլեռն ունի հիանալի հյուրանոցներ, ռեստորաններ և հյուրատներ։ Այս ամենը հանգստի բոլորովին նոր ձևաչափով՝ լեռներում, պայծառ արևի տակ։ Սա մի վայր է, որը դեպի իրեն է ձգում վառ, ուժեղ և էներգիայով լի մարդկանց: Հետևելով համաշխարհային միտումներին՝ «Մայլեռ» համալիրը կիրառում է լավագույն փորձը և ստեղծում լավագույն թիմը: