ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
․
ՔՈ ԴԵՐԸ
Որպես ֆինանսական/դրամաշնորհների մասնագետ միանալով մեր թիմին՝ դու կմասնակցես դրամաշնորհների և ֆինանսական հոսքերի վերահսկման, բյուջեների մշակման և վերանայման, ինչպես նաև հաշվետվությունների պատրաստման գործընթացներին։ Եթե դու ունես վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և ցանկանում ես նպաստել ՔՈԱՖ-ի ծրագրերի ֆինանսական կայունությանը, ապա այս պաշտոնը հենց ձեզ համար է։
ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ-ի ֆինանսական թիմին և կաշխատես ՔՈԱՖ դրամաշնորհների և բյուջեի կառավարչի անմիջական ղեկավարության ներքո։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Աջակցել դրամաշնորհների և նվիրատվությունների ֆինանսական հոսքերի կառավարման գործընթացին, վերահսկել ծախսերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը բյուջեին և շնորհատուի պահանջներին:
- Մասնակցել տարեկան և ծրագրային բյուջեների մշակման գործընթացին, աջակցել բյուջեների նախապատրաստման և վերանայման աշխատանքներին:
- Կազմել և վերլուծել ամսական ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև դրամաշնորհատուներին ներկայացվող հաշվետվությունները:
- Վերահսկել գնումների գործընթացը՝ ապահովելով համապատասխանությունը կազմակերպության և շնորհատուների պահանջներին:
- Աջակցել դրամաշնորհային պայմանագրերի վերանայման և լրացման գործընթացին:
- Ստուգել և վերանայել Հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհների ֆինանսական հաշվետվություններն ու ներկայացնել դրանք դրամաշնորհների և բյուջեի կառավարչի հաստատմանը։
- Մասնակցել ծրագրերի ֆինանսական հաշվետվությունների վերլուծությանը և աջակցել ֆինանսական կառավարման բարելավմանը:
- Օգնել տարեկան և ծրագրային աուդիտների կազմակերպման և իրականացման գործընթացին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
․
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ ՔՈԱՖ-ը ակնկալում է, որ․
ԴՈՒ ՈՒՆԵՆԱՍ
Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում;
- Նվազագույնը 3-4 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների/ դրամաշնորհների կառավարման ոլորտում, շահույթ չհետապնդող կազմակերպություններում փորձը կդիտվի որպես առավելություն;
- Միջազգային դոնոր կազմակերպություններից ստացված դրամաշնորհների ֆինանսական կառավարման հմտություններ (ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ ՄԶԳ, ԵՄ և այլն);
- MS Excel-ի գերազանց իմացություն;
- Հաշվապահական ծրագրերի իմացությունը խիստ ցանկալի է;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր);
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման փորձ;
- Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Ցանկալի հմտություններ՝
- Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ;
- Գնումների ընթացակարգերի իմացություն;
- Աուդիտի գործընթացների իմացություն;
- Բազմաթիվ առաջնահերթություններ կառավարելու ունակություն;
- Թիմում արդյունավետ աշխատելու հմտություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
ՔՈԱՖ-ը սպասում է քեզ: Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝
https://coaf.bamboohr.com/careers/152Վերջնաժամկետը՝ 2025թ․ հունվարի 31-ի օրվա ավարտն է։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
ՔՈԱՖ-ը
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 