ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում ֆինանսական տնօրենի։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Վերլուծել կազմակերպության շահութաբերությունը;
- Տալ մասնագիտական խորհրդատվություն ֆինանսական ցուցանիշների բարելավման նպատակով;
- Կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերի մշակում;
- Ֆինանսական հոսքերի կառավարում;
- Ֆինանսական հաշվետվությունների ժամանակին և պատշաճ կատարում;
- Դրամական հոսքերի, կապիտալի և գործառնական ծախսերի վերահսկում;
- Աշխատանք բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների հետ;
- Եկամուտների և ծախսերի վերլուծության ապահովում;
- Մշակել և իրականացնել ներքին ֆինանսական վերահսկողություն և ընթացակարգեր;
- Համակարգել աուդիտի անցկացման ամենամյա միջոցառումները;
- Մասնակցել բոնուսների և աշխատավարձերի համակարգի մշակմանն ու հաջորդիվ իրականացմանը;
- Ղեկավարել ֆինանսական բլոկի աշխատանքները։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում;
- MS Office-ի և հաշվապահական ծրագրերի իմացություն;
- Ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն;
- Ֆինանսական հաշվետվություններ կազմելու հմտություն;
- Բյուջետավորման, ֆինանսական պլանավորման հմտություն;
- Վերլուծական և կազմակերպչական հմտություններ;
- Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն;
- Շփման, խնդիրների լուծման և բանակցություններ վարելու գերազանց հմտություներ;
- Թիմում աշխատելու և կազմակերպչական լավ հմտություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Համապատասխան թեկնածուները ինքնակենսագրականները կարող են ուղարկել *************@****.** էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ֆինանսական Տնօրեն»:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
1,200,000-1,500,000 ՀՀ դրամ