ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Մասթեր Դիսթրիբյուշն ընկերությանը անհրաժեշտ է փորձառու Ֆինանսական վերլուծաբան:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Պատրաստել հաշվետվություններ փաստացի և պլանավորված ծախսերի միջև անհամապատասխանությունների վերաբերյալ;
- Հավաքագրել ընկերության ֆինանսական վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն, իրականացնել վերլուծություններ;
- Իրականացնել ֆինանսական վերլուծություն, այդ թվում ֆինանսական գործակիցների, արժույթի դիրքի, իրացվելիության, տարատեսակ վարկավորման վերաբերյալ հաշվետվություններ, փաստացի և պլանային ցուցանիշների վերլուծություններ և այլ անհրաժեշտ հաշվետվություններ;
- Կատարել եկամտի և ծախսերի պլանավորում;
- Կատարել բյուջետային շեղումների վերլուծություններ և կազմել տարբեր ձևաչափերի և պարբերական հաշվետվություններ;
- Հավաքագրել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներից տեղեկատվություն բիզնես պլանավորման նպատակով;
- Կանոնավոր կերպով ներկայացնել ֆինանսական վերլուծության արդյունքները, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել բաժնի ղեկավարին ծախսերի օպտիմալացման վերաբերյալ;
- Ժամանակին տեղեկացնել ռիսկերի մասին, որոնք ի հայտ են եկել բյուջեի կատարողականի վերլուծության արդյունքում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, ֆինանսական, մաթեմատիկական կամ հարակից այլ ոլորտներում; ACCA որակավորումը ցանկալի է;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների ոլորտում;
- MS Office, 1C, Հայկական Ծրագրերի գերազանց իմացություն;
- Վերլուծական և կազմակերպչական հմտություններ;
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն;
- Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն;
- Շփման, խնդիրների լուծման և բանակցություններ վարելու գերազանց հմտություներ;
- Թիմում աշխատելու և կազմակերպչական լավ հմտություններ;
- Ուշադրություն մանրուքներին;
- Գործարար էթիկայի իմացություն և պահպանում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) **.******************@*****.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ֆինանսական Վերլուծաբան»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Մրցակցային