ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Հիմնադրամը փնտրում է փորձառու, ուշադիր թեկնածուի, ով կաջակցի ֆինանսական բաժնին և Հիմնադրամի ֆինանսական կայունությանը։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Հաշվապահական համակարգում կատարված վճարումների և ստացված հաշիվների մուտքագրում;
- Վճարման հանձնարարականների մուտքագրում հաշվապահական ծրագիր, փոխանցման նախապատրաստում;
- Պետական դրամաշնորհային ծրագրերի գծով մասհանման հայտերի պատրաստում;
- Ֆինանսական ղեկավարին աջակցություն ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացում;
- Բյուջետային պլանավորման նպատակով վճարումների գծով անհրաճեշտ տեղեկատվության տրամադրում ֆինանսական ղեկավարին;
- Պայմանագրի բնօրինակների և վճարման փաստաթղթերի պահում,արխիվացում;
- Հաշվապահական գրանցումների և հաշվետվությունների պատրաստում համաձայն ՀՀ և դոնոր կազմակերպությունների ընթացակարգերի;
- Աշխատավարձի, հիվանդաթերթիկների,արձակուրդաինների հաշվարկում և գրանցում;
- Հիմնական միջոցների գրանցում և սահմանված կարգով վարում;
- Փոքրարժեք և արագամաշ ապրանքների գրանցում և վերահսկում;
- Դեբիտորական պարտքերի և տրամադրված փոխառությունների գծով վճարումների հսկում, մարումների իրականացում, մնացորդների ճշտում;
- Գույքագրման աշխատանքների իրականացում;
- Վճարումների իրականացում և մնացորդների, քաղվածքների ստուգում;
- Դրամաշնորհային և վարկային ծրագրերի ֆինանսական հաշվառում, բյուջեի կազման նախատատրաստում, հսկողություն;
- 1C հաշվապահական ծրագրի բարելավման ուղղված նոր լուծումների առաջարկություն;
- Ֆինանսական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարումը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում;
- 2 տարվա ֆինանսական հաշվապահության աշխատանքային փորձ;
- Միջազգային ծրագրերում աշխատանքային փորձը նախընտրելի է;
- Հաշվապահական 1C ծրագրի (8։3 տարբերակ) իմացություն և
https://file-online.taxservice.am/ համակարգից օգտվելու հմտություններ;
- Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանման եւ վերլուծության ունակություն;
- ՀՀ հարկային օրենսգրքի լավ իմացություն;
- Հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների իմացություն;
- Microsoft Office լավ իմացություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականները (CV) **@****.** էլ․ հասցեին առարկա բաժնում նշելով ֆինանսիստ /հաշվապահ։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.