Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գաստրոմարկետի Տնօրեն
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Vas Group
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 21 Դեկտեմբերի 2024

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Վ.Ա.Ս. Գրուպ ՍՊ ընկերությանը պատկանող ՎԱՍ գաստրոմարկետին (Խորենացի 6) անհրաժեշտ է տնօրեն` գաստրոմարկետի աշխատանքը կազմակերպելու և անձնակազմը ղեկավարելու համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմակերպել և վերահսկել սուպերմարկետի աշխատակազմի արդյունավետ աշխատանքը;
- Խթանել խանութի վաճառքների ավելացմանը;
- Կազմակերպել և վերահսկել գաստրոմարկետի պահեստի անխափան և արդյունավետ աշխատանքը;
- Իրականացնել վերահսկողություն ապրանքի որակի և առկայության նկատմամբ և հետևել, որպեսզի ապրանքը լինի ցուցադրված համաձայն հաստատված դասավորվածության սխեմայի;
- Ներգրավվել գաստրոմարկետի ֆինանսական կառավարման և վերլուծության գործընթացին;
- Կատարել ադմինիստրատիվ աշխատանք։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ բնագավառում;
- Բարձրագույն կրթություն;
- Անձնակազմի կառավարման փորձ;
- Կազմակերպչական հմտություններ;
- Սթրեսակայունություն;
- Ճկունություն;
- 1C ծրագրի իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Ուղարկել ինքնակենսագրականը ************@***.** էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը «Գաստրոմարկետի Տնօրեն»։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Գործունեությունը սկսելով դեռևս 1991թ.-ին` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն` «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ»-ը տարիների ընթացքում բիզնեսի գրագետ կազմակերպման, կառավարման և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ կարողացել է ոչ միայն ամրապնդել իր դիրքերը հայաստանյան շուկայում, այլև ընդլայնել իր գործունեությունը բիզնեսի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդամթերքի ներմուծումը, մանրածախ և մեծածախ առևտուրը, արտադրությունը: