ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Dargett գարեջրի գործարանը փնտրում է Գլխավոր Գարեջրագործի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Արտադրության պլանավորում և կազմակերպում;
- Արտադրական, տեխնոլոգիական գործընթացների վերահսկում և անմիջական մասնակցություն;
- Ուղղակի մասնակցություն արտադրության տեխնոլոգիական վերապատրաստմանը (արդիականացում, տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում);
- Արտադրանքի որակի ապահովմանն ու բարձրացմանն ուղղված գործընթացների վերլուծություն, ճշգրտում և հսկողություն;
- Ռեսուրսների արդյունավետ օգտագործում, ներառյալ ծախսերի, արտադրության ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակում և իրագործում;
- Տեխնիկական և տեխնոլոգիական փաստաթղթերի մշակում;
- Արտադրանքի նոր տեսակների մշակում, փորձարկում, արտադրության մեջ ներդրում;
- Սպառողի համար տեխնիկական տեղեկատվության համապատասխանության վերահսկողություն, որը նշված է արտադրանքի փաթեթավորման, կարգավորիչ, տեխնիկական փաստաթղթերի և վկայականների վրա:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն տեխնոլոգիական կրթություն;
- Նմանատիպ պաշտոնում աշխատանքային փորձ առնվազն 3 տարի;
- Բազմակի առաջադրանքների ռեժիմում աշխատելու, արդյունքների վրա կենտրոնանալու, համակարգված և դինամիկ մտածողություն;
- Կազմակերպչական բարձր մակարդակ;
- Հիմնավորված որոշումներ կայացնելու ունակություն;
- Արտադրանքի որակի կառավարման համար կարգավորիչ դաշտի (հրամանագրեր, հրամաններ, մեթոդական և կարգավորող նյութեր, սանիտարական կանոնների պահանջներ) իմացություն;
- Ղեկավարման փորձ;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
- MS Office-ի իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@*******.*** էլ. հասցեին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.