Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի open search close search
Գլխավոր Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն: Fund for Armenian Relief, Armenian Branch
Վայր: Yerevan, Հայաստան
Տևողություն: Երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով
Մեկնարկը: 01 Մարտի 2026
Դիմումների վերջնաժամկետ: 31 Հունվարի 2026

Կիսվել

ԴՐՈւՅՔ : 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ : 

- Հաշվապահական հաշվառման վարում ՀԾ համակարգով, անհրաժեշտ ֆինանսական և հարկային հաշվետվությունների ժամանակին կազմում և ներկայացում ՀՀ Հաշվապահական Հաշվառման և հարկային օրենսդրության նորմերի համաձայն;
- Աշխատավարձի հաշվարկ և համապատասխան հաշվապահական ձևակերպումներ ՀԾ համակարգում;
- Հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում ՀԾ համակարգում;
- Տարեկան գույքագրման վերահսկողություն;
- Կառավարչական հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարությանը;
- Ստացված հաշիվների ստուգում, ստորագրում;
- Փոխանցումների հաստատում;
- Հաշիվների և գործընկերների համաձայնեցման իրականացում եռամսյակային և տարեկան կտրվածքով;
- Ֆինանսական աուդիտի գործընթացի վերահսկողություն, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրում աուդիտ իրականացնող կազմակերպությանը, վերջինիս կողմից կազմված նախնական հաշվետվության վերստուգում;
- Ֆինանսական օգնականի կողմից կազմված պայմանագրերի ստուգում;
- Խորհրդատվության իրականացում ՀՕՖ-ի հիմնադրամներին;
- Աշխատակիցների ընդունման և ազատման գրանցման հայտերի ներկայացում;
- Տնօրենի կողմից տրված այլ առաջադրանքներ զբաղեցված պաշտոնի շրջանակներում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ : 

- Բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտում;
- Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 5 տարին որպես գլխավոր հաշվապահ;
- Անգլերեն և հայերեն լեզուների իմացություն;
- ՀԾ համակարգի իմացություն;
- MS Office իմացություն;
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ;
- Թիմի հետ աշխատելու կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ : 

Համապատասխան թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել info@far.am էլ. հասցեին՝ վերնագրում նշելով "Գլխավոր հաշվապահ":

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ : 

For information about the Company, please visit: https://farusa.org/.