ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Գառնի Ինվեստ ՈՒՎԿ» ՓԲ ընկերությունը փնտրում է թեկնածու Փորձագետ-հաշվապահի որակավորմամբ Գլխավոր Հաշվապահի թափուր հաստիքը համալրելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնում է ընկերության հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը ՙՀաշվապահական հաշվառման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի, Միջազգային Հաշվապահական Հաշվառման Ստանդարտների և ՀՀ Կենտրոնական բանկի ու ՀՀ Կառավարության լիազորված մարմնի նորմատիվային իրավական ակտերի համաձայն;
- Ապահովում է ընկերության հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում;
- Վերահսկում է վարկերի տրամադրման և վարկային պարտավորությունների մարումների ընթացքը;
- Իրականացնում է ընկերության սեփականության պահպանման, նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ վերահսկողությունը;
- Մշակում է ընկերության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան` ելնելով ընկերության գործունեության առանձնահատկություններից և կառուցվածքից, նրա ֆինանսական կայունության պահպանման անհրաժեշտությունից;
- Ապահովում է ընկերությունում հաշվապահական հաշվառման արդյունավետ վարումը, ժամանակակից տեխնիկական միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների, հաշվառման և վերահսկողության առաջադիմական ձևերի և մեթոդների կիրառումը;
- Ապահովում է ընկերության գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ձևավորումը և ժամանակին տրամադրումը, ինչպես նաև ֆինանսական կարգապահությանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը;
- Ապահովում է փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը, աշխատավարձերի հաշվարկումը;
- Ընկերության Խրհրդին և Գործադիր տնօրենին ներկայացնում է եռամսյակային և ըստ պահանջի այլ հաշվետվություններ` Խորհրդի կողմից հաստատված ձևով և բովանդակությամբ;
- Ապահովում է ՀՀ պետական կառավարման մարմիններ` պահանջվող հաշվետվությունների ժամանակին ներկայացումը, պետական և համայնքային բյուջեներ` հարկերի, ապահովագրական և այլ վճարների փոխանցումը;
- Մշակում է ներքին հաշվապահական հաշվետվության փաստաթղթերի ձևերը;
- Ընկերության աշխատակիցներին ցույց է տալիս մեթոդական օգնություն հաշվապահական հաշվառման, տնտեսական վերլուծությունների հարցերով,
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Փորձագետ-հաշվապահի որակավորում և Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատին անդամակցություն;
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, որից 1 տարին գլխավոր հաշվապահի հաստիքում;
- MS Office –ի և ՀԾ ԲԱՆԿ ծրագրի իմացություն;
- Հարկային օրենսդության և ՖՀՄՍ գերազարց իմացություն;
- Ֆինանսական հաշվետվություններ կազմելու հմտություն;
- Ժամանակի կառավարման հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն;
- Շփման, խնդիրների լուծման և բանակցություններ վարելու հմտություներ;
- Թիմում աշխատելու և կազմակերպչական լավ հմտություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք մինչև 28 Հուլիսի 2023թ․ կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@***********.** էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «Գլխավոր Հաշվապահ»: Ընկերությունը կապ կհաստատի միայն այն հավակնորդների հետ, ում հետ որոշվել է անցկացնել հարցազրույց:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.