ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ընկերության Գլխավոր Հաշվապահի Օգնականը պատասխանատու է դրամաշնորհային և ծրագրային ֆինանսավորմամբ ստացվող միջոցների շրջանակներում իրականացվող ծրագրերի հաշվապահական հաշվառման իրականացման, հաշվետվությունների ժամանակին կազմման, աշխատավարձերի և հարկերի հաշվարկման և վճարման, ապրանքանյութական պաշարների և ծառայությունների ճշգրիտ հաշվառման համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Վարել ընկերության դրամաշնորհային և ծրագրային ֆինանսավորմամբ ստացվող միջոցների գծով հաշվապահական հաշվառումը՝ ՀՀ հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության և ստանարտներին համաձայն;
- Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ճշգրիտ հաշվառում, հարկային և ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում ստորաբաժանման ղեկավարին;
- Իրականացնել ընկերության աշխատակիցների աշխատավարձի հաշվարկ, աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում;
- Իրականացնել գործուղման ճանապարհածախսերի և փոխհատուցվող այլ վճարների գծով վճարումներ՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա;
- Իրականացնել ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին հաշվառում և ծախսերի նկատմամբ վերահսկողություն;
- Կազմել հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթեր, ապահովել հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում;
- Կազմել մատակարարված ապրանքների և ծառայությունների կրեդիտորական պարտավորությունների ինչպես հարկերի և այլ պարտադիր վճարների գծով վճարային փաստաթղթեր;
- Ընկերության այլ ստորաբաժանումների հետ մասնակցել գույքագրման աշխատանքներին և կազմել գույքագրման համեմատական տեղեկագրեր;
- Ապահովել տարբեր ծրագրերով ձեռքբերված և նվիրատվությամբ ստացված հիմնական միջոցների, արագամաշ առարկաների և նյութերի (պաշարների) ճշգրիտ հաշվառումը, մուտքագրումը, ծախսագրումը և տեղափոխությունը (տեղաբաշխումը) համապատասխան հաշվապահական ծրագրում, իրականացնել պահեստի հաշվառում՝ ըստ տարբեր բաժինների;
- Կատարել ընկերության ներքին ակտերից բխող այլ պարտականություններ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն հաշվապահական հաշվառման կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում;
- «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և ՀՀՀՀՍ-ի իմացություն;
- Հարկային օրենսգրքի, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և Քաղաքացիական օրենսգրքի իմացություն;
- ՀԾ- Ձեռնարկություն և 1C ծրագրերի գերազանց իմացություն;
- MS Office (հատկապես MS Excel) ծրագրային փաթեթի գերազանց իմացություն և մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն;
- Հանրային հատվածի հաշվապահի որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Հասարակական կազմակերպություններում կամ շահույթի նպատակ չհետապնդող այլ ընկերություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Վերլուծական ամուր հմտություններ, թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության զգացում;
- Լարված իրավիճակներում հստակ որոշումներ կայացնելու ունակություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուները մինչև 2024թ. հունիսի 26-ը կարող են ուղարկել իրենց CV-ները *******@********.** և ******@********.** հասցեներին՝ պարտադիր նշելով թափուր աշխատատեղի անվանումը ։
Առանց թափուր աշխատատեղի անվանման ուղարկված CV-ները չեն դիտարկվի։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
The Armenian Red Cross Society (ARCS) is a non-profit organization, established based on common interests of its’ members, the only National Society on the territory of the Republic of Armenia, which does not pursue any religious, political goals, not affiliated with any political stream, and carries out its activities throughout the country. As an authorized member of the International Red Cross Movement, Armenian Red Cross Society is guided by the fundamental principles of the Red Cross, and is an auxiliary organization to the government. Armenian Red Cross Society's mission is to reduce the vulnerability of the population through mobilization of the power of humanity, to get prepared to cope with situations, which may cause vulnerability among the population, as well as by assisting people made vulnerable by harsh socio-economic conditions.