ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Ներդրումների Աջակցման Կենտրոն» հիմնադրամը փնտրում է (աշխատանքի է հրավիրում) փորձառու, ստեղծարար և մոտիվացված հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետի: «Ներդրումների Աջակցման Կենտրոն» հիմնադրամը կարևորում է կազմակերպության շահերի բարձր արդյունավետությամբ պաշտպանությունը և փնտրում է հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետի, ով կարող է աջակցել կազմակերպությանը այս գործում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Մարքեթինգային և հաղորդակցության արշավների նախագծման և ընթացիկ ճշգրտման համար անհրաժեշտ հետազոտությունների անցկացում՝ սոցիոլոգիական հարցումների, ֆոկուս խմբերի, կլոր սեղան քննարկումների, առցանց որոնողական համակարգերի, մեդիա մոնիթորինգային գործիքների միջոցով;
- Թիրախային լսարանի բացահայտում, սեգմենտավորում, առանձին թիրախային խմբերի վերաբերյալ հետազոտությունների անցկացում;
- Առկա և հեռանկարային ներդրողների՝ Հայաստանի վերաբերյալ ընկալումների ուսումնասիրություն և վերլուծություն;
- Ներդրումների աջակցման կենտրոնի հաղորդակցության ռազմավարության արդյունավետության գնահատման քանակական և որակական չափանիշների սահմանում;
- Ներդրումների աջակցման կենտրոնի հաղորդակցության ռազմավարության և դրա առանձին բաղադրիչների արդյունավետության ընթացիկ և վերջնական գնահատում և հաշվետվությունների կազմում;
- Առցանց իրականացվող վճարովի մարքեթինգային և առաջխաղացման արշավների հիմնական արդյունքների վերլուծություն, հաշվետվությունների կազմում և անհրաժեշտ ճշգրտումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում;
- Ներդրումների աջակցման կենտրոնի պաշտոնական կայքի տեսանելիությունը բարձրացնելու, օրգանիկ դիտումների քանակը մեծացնելու նպատակով որոնողական համակարգի օպտիմալացում (SEO) իրականացնելու ռազմավարության մշակում;
- Թվային մարքեթինգի ոլորտի շարունակական ուսումնասիրություն, նոր լուծումների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում;
- Մարքեթինգային միջոցառումների ծրագրերի, դրանց բյուջեների և համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարի հաստատմանը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն հաղորդակցության, մարքեթինգի, հանրային կապերի կամ այլ համապատասխան ոլորտում;
- Առնվազն 3 տարվա փորձ լրագրության, հանրային կապերի կամ հարակից ոլորտներում;
- Facebook, Instagram, Twitter, LinkedIn, YouTube և այլ սոցիալական մեդիայի հարթակների գերազանց իմացություն;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Առանց դժվարության տարբեր համակարգչային ծրագրեր օգտագործելու, աղյուսակների հետ աշխատելու, շնորհանդեսներ և հաշվետվություններ պատրաստելու ունակություն;
- Պրոֆեսիոնալ և ժամանակին ինչպես ամբողջական, այնպես էլ ամփոփ - Ստեղծարար մտածողություն;
- Ուժեղ միջանձնային շփման, կազմակերպչական, հաղորդակցության և ներկայացման հմտություններ;
- Բովանդակության կերտման ու ժամանակի կառավարման գերազանց հմտություններ;
- Ժամանակի լավ կառավարման և միջմարդկային ու հաղորդակցման հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական տվյալները (CV) հետևյալ էլ. փոստի հասցեին՝ **@***.**, CV-ներն ուղարկելիս խնդրում ենք նշել, թե որ հաստիքի համար եք դիմում:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.