Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի open search close search
Գնումների Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն: Armenian Territorial Development Fund Այլ
Վայր: Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ: 31 Հունվարի 2026

Կիսվել

ԴՐՈւՅՔ : 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ : 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը փնտրում է գնումների մասնագետի:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ : 

Գնումների մասնագետը պատասխանատու է ՀՏԶՀ ծրագրերի հետ կապված շինարարական աշխատանքների, ապրանքների և ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման համար:
Աշխատանքային պարտականությունները ներառում, սակայն չեն սահմանափակվում հետևյալ կետերով.
- Գործուն մասնակցություն մրցույթների տեխնիկական առաջադրանքների կազմմանը:
- Մրցութային փաթեթների կազմում:
- Հրավերների ուղարկում կամ հրապարակում (www.procurement.am, www.armeps.am, www.atdf.am):
- Գնահատման հաշվետվությունների կազմում (գնահատող հանձնաժողովի կազմում հանդես գալով որպես հանձնաժողովի քարտուղար):
- Գնումների արդյունքների նախապատրաստում ՀՏԶՀ Խորհուրդ և դոնոր կազմակերպություններին ուղարկելու համար (անհրաժեշտ նյութերի պատճենահանում, փաստաթղթերի կազմում, ուղեկցող նամակների նախապատրաստում):
- Պայմանագրի կազմում:
- Կնքված պայմանագրերի մասին ինֆորմացիայի հրապարակում (www.procurement.am, www.atdf.am կայքէջերում):
- Հաշվետվությունների կազմում:
- Խորհրդատվական ծառայությունների, շինաշխատանքների և ապրանքների գնմանը վերաբերող ողջ տեղեկատվության մուտքագրում անհրաժեշտ տեղեկատվական հարթակներում։
- Գնման ընթացքի մասին գնումների բաժնի/վարչության պետին զեկուցում:
- Վերադասի կողմից տրված աշխատանքի բնույթին վերաբերող հանձնարարությունների և աշխատանքների կատարում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ : 

- Տնտեսագիտության, ֆինանսների, վարչարարության, մարքեթինգի, հանրային կառավարման, և հարակից ոլորտների բարձրագույն կրթություն (դիպլոմ կամ մագիստրոսի աստիճան);
- Գնումների ոլորտի նվազագույնը 4 տարվա աշխատանքային փորձ;
- Միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում 2 տարվա աշխատանքային փորձ և գնումների միջազգային ընթացակարգերի տիրապետում (USAID, WB, ADB, EBRD կամ այլ);
- Անգլերեն լեզվի իմացություն;
- Գնումների մասնագետի լիցենզիա։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ : 

Ինքնակենսագրությունները (հայերեն) պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ r.gharibyan@atdf.am և l.sedrakyan@atdf.am հասցեներով, ոչ ուշ քան հունվարի 31, 2026թ․, ժամը՝ 18։00։
Էլեկտրոնային նամակի “Subject” պատուհանում խնդրվում է կատարել «Գնումների Մասնագետ» նշումը:
Նախնական ընտրություն անցած թեկնածուները հարցազրույցի կհրավիրվեն ՀՏԶՀ-ի գրասենյակ:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ : 

Armenian Territorial Development Fund (ATDF) was established on the basis of restructuring of the Armenian Social Investment Fund (ASIF) to fulfill the requirements of the 2014-2025 Strategic Program on Prospective Development of the Republic of Armenia. For more information about the Company, please visit: http://www.atdf.am/hy/Home.