ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Հայաստանի Մանուկներ» Բարեգործական Հիմնադրամը փնտրում է հմուտ Գրասենյակի համակարգողի, ով կներգրավվի Հաղորդակցության թիմում և կապահովի գործառնությունների սահուն և արդյունավետ իրականացումը։ Ցանկալի թեկնածուն պետք է լինի կազմակերպված և պատրաստ աճելու արագ զարգացող միջավայրում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Նպաստել Հաղորդակցության թիմի աշխատանքների լավագույնս իրականացմանը՝ հանձն առնելով կազմակերպչական գործառույթներ և հանդես գալով նորարարական նախաձեռնություններով;
- Մասնակցություն ունենալ թիմում հաղորդակցության ռազմավարության մշակմանը և կազմակերպության վարկանիշի բարձրացմանը;
- Հետևել գրասենյակի աշխատանքային պրոցեսներին՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն;
- Ապահովել փաստաթղթերի, գրառումների ու արձանագրությունների համակարգված դասավորվածությունը;
- Պատասխանել հեռախոսազանգերին և վարել կազմակերպության նամակագրությունը;
- Ողջունել և աջակցել գրասենյակի հյուրերին և այցելուներին;
- Հետևել գրասենյակային պարագաների առկայությանը և պատվիրել դրանք ըստ անհրաժեշտության;
- Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Բարձրագույն կրթություն;
- Հաղորդակցման և միջանձնային հմտություններ;
- Գերազանց կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ;
- Առաջնահերթությունները հստակ դասակարգելու և բազմաֆունկցիոնալ հանձնարարություններ իրականացնելու ունակություն;
- Համակարգչային հմտություններ՝ MS Office, Google հավելվածներ;
- Հայերեն և անգլերեն լեզուների (բանավոր և գրավոր) սահուն տիրապետում; ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հետևելով հղմանը՝
https://coaf.bamboohr.com/jobs/view.php?id=5: Խնդրում ենք նկատի ունեցեք, որ կապ կհաստատվի միայն նախնական ընտրություն անցած թեկնածուների հետ:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Առավելություններ, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝
- Մրցակցային աշխատավարձ;
- Առողջության ապահովագրություն;
- 20 օր վճարվող արձակուրդ;
- Լրացուցիչ վճարվող ֆլեքս ժամեր;
- Մասնագիտական աճի հնարավորություններ;
- Անվճար անգլերենի/ արևմտահայերենի դասընթացներ;
- Կատարողականի բոնուս;
- Անվճար սուրճ և թեյ;
- Դրական աշխատանքային միջավայր:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները: 2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: