ԴՐՈւՅՔ՝ 
Երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իր թիմը համալրելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ Գրասենյակի մասնագետի թափուր աշխատատեղի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Սպառողների ֆինանսական կրթման ծրագրի հետ կապված աշխատանքների իրականացում, սեմինարների վարում, այցելություններ մարզեր;
- Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի պաշտոնական կայք-էջի վարում;
- Սոցիալական կայքերում հրապարակվող տեղեկատվական նյութերի մշակում եւ ժամանակացույցի կազմում;
- Տեղեկատվական հոլովակների եւ ռադիոհոլովակների տեքստերի մշակում եւ սցենարների կազմում;
- Օժանդակություն Գրասենյակի կողմից իրականացվող միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին;
- Ընթացիկ ծրագրերի համակարգում;
- Գրասենյակի կողմից հրապարակվող նյութերի պատրաստում, ստուգում;
- Այլ ընթացիկ աշխատանքների իրականացում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 3 (երեք) տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Լեզուների իմացություն (հայերեն, անգլերեն, ռուսերեն);
- Համակարգչային հմտություններ;
- Արդյունավետ թիմային աշխատանքի եւ միջանձնային հաղորդակցության հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել ****@***.** էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագրում նշելով Գրասենյակի Մասնագետ: Խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել միայն հայերեն: Այլ լեզուներով ուղարկված ինքնակենսագրականները չեն դիտարկվելու: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-70-11-11 (ներքին՝ 502) հեռախոսահամարով կամ գրել ****@***.** էլեկտրոնային փոստի հասցեին:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.