ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Կարիերայի Կենտրոնը իր պատվիրատու ընկերության համար փնտրում է Գրասենյակի Մենեջեր: Պատվիրատու կազմակերպությունը զբաղվում է երկաթե և պլաստմասե կոնստրուկցիաների և աքսեսուարների վաճառքով:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
.
Հաճախորդների հետ աշխատանք.
- Պատվերների գրանցում, մասնագիտական խորհրդատվություն;
- Հաշվարկների կատարում համաձայն նախագծի կամ պատվերի;
- Պայմանագրերի և անհրաժեշտ փաստաթղթերի կազմում;
- Վաճառքների ամբողջական կազմակերպում:
Ատադրող գործընկերների, մատակարարների հետ աշխատանք
- Փոխադարձ հաշվարկների կատարում, նամակագրություն, պատվերների գրանցում արտադրող գործարանում;
- Ապրանքների արժեքների, հաշվարկների վերջնական ստուգում;
- Ներմուծվող ապրանքներ փաստաթղթերի ստուգում, պայմանագրերի կազմում;
- Ներմուծվող ապրանքների լոգիստիկայի ամբողջական կազմակերպում:
Թիմային աշխատանք պահեստի և գրասենյակի աշխատակիցների հետ.
- Ձեռքբերման ենթակա ապրանքատեսականու ճշգրտում;
- Ապրանքատեսականու շարժի ստատիստիկա;
- Այլ անհրաժեշտ գործողություններ վերը նշված պարտականությունների պատշաճ կատարման համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես.
ա) MS Office ծրագրերի իմացություն;
բ) Word, Excel ծրագրերի գերազանց իմացություն;
գ) Ինտերնետից օգտվելու լիարժեք կարողություն;
- Լեզուների իմացություն.
ա) Հայերեն, ռուսերեն՝ գերազանց
բ) Անգլերեն՝ բավարար
- Թիմում աշխատելու կարողություն, ճշտապահություն, գրագիտություն, հասկանալի և գրագետ հաղորդակցվելու ունակություն, ազնվություն, կազմակերպչական հմտություններ, սովորելու ցանկություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել աշխատանքի համար՝ ուղարկելով ինքնակենսագրական ***@************.** հասցեին՝ Subject դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը ("Գրասենյակի Մենեջեր") :
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
150,000-300,000 ՀՀ դրամ + վաճառքի տոկոսներ