ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«ԱՅՈ» ՈՒՎԿ Փակ բաժնետիրական ընկերությունը փնտրում է Գործառնական Տնօրեն:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարում;
- Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավարում և զարգացում;
- Վարկավորման գործընթացների կառավարում;
- Բիզնես գործընթացների բարելավման ռազմավարության մշակում;
- Հաճախորդների սպասարկման մոնիթորինգի իրականացում, թերությունների բացահայտում և դրանց վերացման որոշումների կայացում;
- Աշխատակիցների խրախուսման արդյունավետ համակարգի ձևավորում;
- Պաշտոնից բխող այլ գործառույթների իրականացում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է ֆինանսական ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին՝ կառավարման ոլորտում;
- Մեծ թիմերի ղեկավարման փորձը կդիտարկվի որպես առավելություն;
- Բանակցելու և ներկայացնելու գերազանց հմտություններ;
- Թիմ կառավարելու ունակություն;
- Պլանավորման և վերլուծության ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում և մարդկային բարձր որակներ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուները խրախուսվում են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) **@***.** էլ․ հասցեին,CV-ի ֆայլը անվանեք Ձեր անուն և ազգանունով՝ նպատակ (Subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.