Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գովազդային Գործակալ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Mediahub
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 Սեպտեմբերի 2025

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Մեդիահաբ լրատվական ծառայությանը անհրաժեշտ է Գովազդային գործակալ:
Գովազդային գործակալը պատասխանատու է ընկերության գովազդային ծառայությունների վաճառքի, գործընկերային կապերի ընդլայնման և բիզնես համագործակցությունների զարգացման համար։ Աշխատանքը ներառում է շուկայի վերլուծություն, նոր հաճախորդների ներգրավում, ինչպես նաև առկա գործընկերների հետ արդյունավետ կապերի պահպանում։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Հետազոտել և վերլուծել շուկան՝ նոր գովազդատուների ներգրավման նպատակով;
- Գործնական հանդիպումների կազմակերպում և բանակցությունների վարում;
- Մեդիահաբի գովազդային հարթակների (կայք, սոցիալական ցանցեր և այլն) հնարավորությունների ներկայացում;
- Հաճախորդների կարիքներին համապատասխան գովազդային փաթեթների կազմում;
- Պայմանագրերի կնքում և հետագա աշխատանքների համակարգում;
- Հաշվետվութուն թիմին՝ կատարված աշխատանքի և ձեռքբերումների մասին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ մարքեթինգ, հաղորդակցություն, բիզնես կառավարում);
- Վաճառքի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (գովազդային ոլորտում փորձը մեծ առավելություն է);
- Հաղորդակցման հմտություններ;
- Բանակցությունների վարման հմտություններ;
- Ակտիվ, նախաձեռնող և արդյունք ակնկալող:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ***********@*****.*** էլ. հասցեին՝ մինչև ս.թ. սեպտեմբերի 26-ը։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.