ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Հաղորդակցության գծով օգնականը սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով աջակցում է ԵՀՀ-ի ծրագրային գործունեության վերաբերայալ իրազեկության ձևավորմանը և հանրայնացմանը։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Թարմացնել ԵՀՀ-ի կայքերը (
www.epfarmenia.am;
www.hkdepo.am);
- Թարմացնել և վարել ԵՀՀ-ի տվյալների բազան, թարմացնել էլեկտրոնային հասցեների ցանկերը և կատարել տվյալներին վերաբերող այլ գործառույթնե;
- Թարմացնել և համակարգել ԵՀՀ-ի առցանց օրացույցները և կազմակերպչական այլ համակարգերը;
- Մշակել սոցիալական ցանցերի հրապարակումները և տարածվող բովանդակությունը;
- Աջակցել ծրագրային և հաղորդակցության թիմերին՝ կազմելով առցանց և տպագիր հրատարակությունների և ընտրված նյութերի հասցեատեր շահառուների ցուցակները, ինչպես նաև կազմակերպել նյութերի տարածումը;
- Լուսանկարել միջոցառումների ընթացքում;
- ԵՀՀ-ի առցանց միջոցառումների ընթացքում տեխնիկական առաջակցություն տրամադրել Zoom-ով անցկացվող հանդիպումների ժամանակ;
- Ձևավորել պատրաստի տեքստերը ըստ ԵՀՀ-ի կողմից ստեղծված հրատարակչական գործիքի;
- Աջակցել ԵՀՀ-ի հաղորդակցության թիմին՝ տեսանյութերի նկարահանումների կազմակերպման գործում;
- Իրականացնել հաղորդակցությանը վերաբերող այլ գործողություններ ըստ կարիքի։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Առնվազն բակալավրի աստիճան;
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ մեդիայի և հաղորդակցության ոլորտում;
- Հայերեն և անգլերեն բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Ճկուն աշխատելու և փոփոխվող առաջնահերթություններին հարմարվելու կարողություն;
- Սոցիալական մեդիա հարթակների կառավարման փորձ;
- Լուսանկարչական և տեսանկարահանման հմտություններ;
- Adobe Photoshop-ով աշխատելու հմտություններ (Adobe Premier Pro և Adobe After Effects ծրագրերին տիրապետելն առավելություն է);
- Ռուսերենի իմացությունն առավելություն է։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և իրենց ստեղծարար աշխատանքի օրինակը (հոդված, լուսանկար, տեսագրություն և/ կամ աշխատանքի այլ նմուշներ) **************@*******.** հասցեին։ Թեմա դաշտում խնդրում ենք մուտքագրել Ձեր անունը և այն պաշտոնը, որին դիմում եք, օրինակ՝ «Հաղորդակցության գծով օգնական_անուն, ազգանուն»։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Աշխատավարձը կախված է աշխատանքային փորձից, կրթությունից, ստեղծարարությունից և այս պաշտոնի համար անհրաժեշտ այլ կարողություններից։
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 
Ճկուն, մանրամասնություններին ուշադրություն դարձնող, մոտիվացված անհատ, որը պատրաստ է թիմային աշխատանքի։ Հաղորդակցության, տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի սիրահար։