ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Հանրային լրագրության ակումբը հայտարարում է Հաղորդակցության համակարգողի թափուր հաստիքի մրցույթ։ Կազմակերպությունը փնտրում է գործընկերոջ, որը պատասխանատու է, սիրում է աշխատանքը հասարակական ոլորտում, կարողանում է հանդես գալ նախաձեռնություններով և կատարել իր աշխատանքը սահմանված ժամկետներում։ Լավագույն թեկնածուն պետք է լինի ստեղծագործ ու նորարարական, կարողանա իր յուրաքանչյուր նոր աշխատանքով զարմացնել և՛ գործընկերներին, և՛ կազմակերպության լսարանին՝ ծրագրային բովանդակությունները ներկայացնելով թիրախ խմբերի նախընտրություններին հարմարեցված ձևաչափով, ժամանակակից լուծումներով և հետաքրքիր մեթոդներով։ Ծրագրի Հաղորդակցության համակարգողը կազմակերպությունում պատասխանատու է լինելու բոլոր ծրագրերի հանրային իրազեկման, բովանդակությունների հայերեն և անգլերեն լեզուներով մշակման ու հրապարակման և սոցիալական մեդիայի կառավարման ու արշավների իրականացման համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Պատասխանատու լինել կազմակերպության հաղորդակցության լրամշակման, դրանից բխող գործողությունների պլանի ստեղծման ու դրա իրագործման համար;
- Պատասխանատու լինել հաղորդակցման բովանդակության, մշակվող նյութերի ու հանրային իրազեկման նպատակով ստեղծվող բովանդակությունների բարձր որակի և պրոֆեսիոնալիզմի համար;
- Պատասխանատու լինել հաղորդակցման նպատակով ստեղծվող բոլոր նյութերի ու փաստաթղթերի համար, մասնակցել դրանց մշակմանն ու ստեղծմանը, հեղինակմանն ու տարածմանը;
- ՀԼԱ-ի և մյուս գործընկերների հետ համաձայնեցնելով՝ մշակել արտաքին հաղորդակցման ռազմավարություն՝ մասնավորապես այն համապատասխանեցնելով դոնորների պահանջներին;
- Իրականացնել հաղորդակցման ռազմավարությունը, վերահսկել գործընկերների կողմից այդ ռազմավարության իրականացումը;
- Համակարգել հաղորդակցումը ՀԼԱ-ի և մյուս գործընկերների հետ, համակարգել իրազեկմանը և հաղորդակցմանն առնչվող հաղորդակցումը դրամաշնորհառուի և այլ դոնորների ու գործընկերների հետ;
- Պատասխանատու լինել կազմակերպության կայքի թարմացումների և առկա բովանակության, դրանց վիզուալիզացման ու ներկայացուցչականության համար;
- Պատասխանատու լինել կազմակերպության սոցիալական մեդիայում առկա էջերի և ալիքների (Facebook, Twitter, Instagram, Telegram, TikTok, YouTube) թարմացումների և առկա բովանակության, դրանց վիզուալիզացման ու ներկայացուցչականության համար;
- Ապահովել հետադարձ կապը և հաղորդակցությունը լսարանի հետ ինչպես սոցիալական մեդիայում, այնպես էլ էլեկտրոնային փոստերի միջոցով;
- Հանրայնացնել կազմակերպության հիմնական ծրագրերով իրականացվող միջոցառումները, լուսանկարել դրանք, պատրաստել ընթացիկ գրառումներ և հրապարակել էջերում;
- Կատարած աշխատանքի մասին պատրաստել ամփոփ հաշվետվություն՝ ներառելով հանրային իրազեկման ուղղությամբ կատարած աշխատանքներն ու դրա արդյունքները մեդիայում;
- Հանրային իրազեկման համար կիրառել ֆեյսբուքի և Ինստագրամի գովազդային գործիքները;
- Աշխատանքի մեջ կիրառել վիզուալ նյութերի պատրաստման տարաբնույթ գործիքներ;
- Ծրագրերի համակարգողի, ղեկավարի կողմից ստացված բովանդակության հիման վրա պատրաստել հրապարակումներ;
- Իրազեկել ծրագրի դոնորներին հանրային իրազեկման նյութերի վերաբերյալ, նախքան դրանց տարածումը;
- Ծրագրի հաղորդակցման նյութերը տեղադրել ԵՄ համապատասխան հարթակներում;
- Ծրագրերի հանրային իրազեկման բաղադարիչի հիման վրա պատրաստել սոցիալական մեդիա արշավի պլաններ և իրականացնել այդ արշավները՝ հանրությանն իրազեկելով ամենատարբեր թեմաների վերաբերյալ;
- Առաջխաղացնել կազմակերպության հաղորդակցությունը՝ գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցության, էլեկտրոնային հաղորդակցության մեթոդների մշակման միջոցով;
- Կատարել ներգրավված ծրագրերից բխող հաղորդակցության այլ պարտականություններ;
- Անհրաժեշտության դեպքում համակարգել/ ապահովել համապատասխան փաստաթղթերի հայերենից անգլերեն և հակառակը թարգմանությունները;
- Մասնակցել հանրային միջոցառումներին, ներկայացնել կազմակերպությունը և ծրագրերը հանրային նախաձեռնությունների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն լեզվաբանության, ժուռնալիստիկայի, հաղորդակցության կամ համանման այլ ոլորտում;
- Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ հասարակական ոլորտում;
- Ճշտապահություն, բարեվարքություն, ազնվություն ու բարեկրթություն;
- Անգլերենի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր;
- Սոցիալական մեդիա գործիքների և սոցիալական մեդիայի կառավարման գերազանց իմացություն;
- Հանրային իրազեկման և հաղորդակցության վերաբերյալ հաշվետվությունների կազմման հմտություններ;
- Ծրագրերի համար սոցիալական մեդիա արշավի պլանավորման փորձառություն;
- Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն;
- Տվյալների հետ աշխատելու և կազմակերպությունում հավաքագրվող անձնական տվյալների համակարգման և դրանց գաղտնիությունն ապահովելու կարողություններ;
- Վիզուալ նյութերի (ֆոտո, Canva, գրաֆիկներ, այլ) պատրաստման կարողություններ;
- Creator Studio-ի կիրառման գերազանց կարողություններ;
- Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում;
- Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքեր;
- Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ;
- Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Հանրային իրազեկման ու բովանդակությունների մշակման կարողություններ;
- Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն;
- Թեժ և արտակարգ իրավիճակներում աշխատանքի փորձ;
- Գրասենյակային տեխնիկայով աշխատելու կարողություններ;
- Հասարակական, միջազգային կազմակերպություններում աշխատանքը կդիտվի որպես առավելություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել՝
- Ձեր ինքնակենսագրականը (CV) ****@***.** էլ. փոստին՝ նամակի վերնագրում նշելով «Հաղորդակցության համակարգող - ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ»;
- Ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, որոնք կարող են ձեր մասին կարծիք հայտնել;
- Նամակին կից անհրաժեշտ է ուղարկել պորտֆոլիո (հղում, ֆայլեր, հաշվետվություններ, եթե առկա են), որպեսզի հնարավոր լինի տեսնել դիմորդի փորձառությունն ու կատարած աշխատանքի որակն այս ոլորտում։
Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։ Նախնական ընտրությունն անցած դիմորդներին հնարավորություն է ընձեռվելու ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին, փորձել սեփական ուժերը երկշաբաթյա ժամանակահատվածում։
Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է եռամսյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
ՀԼԱ-ն իր աշխատակիցների համար ստեղծում է նպաստավոր պայմաններ, ապահովում է ստեղծագործական ազատություն և որոշումների կայացման հնարավորություն։ ՀԼԱ-ն աշխատակցին կարող է գործուղել աշխատանքային և մասնագիտական գործողումների՝ ապահովելով անհարժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցումը։ ՀԼԱ-ն կխթանի մասնագետի կարողությունների զարգացմանը, մասնագիտական առաջընթացին։ Արդյունավետ համագործակցության պարագայում ՀԼԱ-ն աշխատակցին կընդգրկի այլ նախագծերում։