ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Տեխնիկական Առաջադրանք
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
․
Ծրագրի անվանում ՝ «Ապացուցահեն գնահատում՝ վաղ ազդարարման համակարգերի և համայնքների դիմակայունության վերաբերյալ՝ ուղղված Հայաստանում աղետների ռիսկի կառավարման բարելավմանը»:
Ընդհանուր ակնարկ՝
ՀԵԿՍ-ԵՊԵՐ Հայաստանը ՄԱԿ ՓԳՀ ֆինանսավորմամբ իրականացնում է «Ապացուցահեն գնահատում՝ վաղ ազդարարման համակարգերի և համայնքների դիմակայունության վերաբերյալ՝ ուղղված Հայաստանում աղետների ռիսկի կառավարման բարելավմանը» ծրագիրը, որի նպատակն է նպաստել համայնքների դիմակայունության ամրապնդմանը պատրաստվածությանն ու արձագանքման կարողությունների զարգացմանը՝ հիմնվելով մասնակցային և ապացուցահեն գնահատման վրա։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի վեց մարզերում՝ Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ, Արարատ, Գեղարքունիք և Լոռի։
Ծրագրի շրջանակներում ՀԵԿՍ-ԵՊԵՐ Հայաստանը նպատակ ունի աջակցել թիրախային համայնքների կամավոր փրկարարական խմբերին՝ տրամադրելով համազգեստ և անհատական պաշտպանական միջոցներ: Այս պարագաները հնարավորություն կտան կամավոր փրկարարներին արտակարգ իրավիճակներին արձագանքման ընթացքում լինել պատշաճ կերպով պաշտպանված, տեսանելի և ճանաչելի։
Նպատակ՝
Այս առաջադրանքի նպատակն է մատակարարել ստանդարտացված համազգեստ և անհատական պաշտպանական միջոցներ։ Տրված միջոցները կբարձրացնեն կամավորական խմբերի անվտանգությունը, տեսանելիությունը և գործառնական արդյունավետությունը դաշտային աշխատանքների և դասընթացների ընթացքում։
Հատուկ նպատակ՝
- Մատակարարել ստուգված պաշտպանիչ հագուստ և անհատական պաշտպանական միջոցներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին։
- Ապահովել, որ բոլոր միջոցներն ամբողջությամբ համապատասխանեն Հայաստանի ռելիեֆային և կլիմայական պայմաններին։
Աշխատանքների շրջանակ՝
Ընտրված մատակարարը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները՝
- Մատակարարել ստորև նշված համազգեստները և անհատական պաշտպանական միջոցները՝ ներկայացված տեխնիկական բնութագրերին համապատասխան,
- Առաքել բոլոր սարքավորումները նշված հասցեով:
Անհրաժեշտ ցանկը կարող եք տեսնել հավելվածի մեջ։
Արդյունք՝
- Նշված համազգեստի և անհատական պաշտպանական պարագաների ամբողջական մատակարարում և առաքում։
- Մատակարարման և ընդունման ակտ՝ կողմերի ստորագրությամբ։
Տեխնիկական պահանջներ
- Բոլոր ապրանքները պետք է հարմար լինեն արտակարգ իրավիճակների արձագանքման և ուսումնական միջավայրում օգտագործման համար։
- Բոլոր պարագաները պետք է համապատասխանեն անհատական պաշտպանական միջոցների (PPE) և համազգեստի որակի համապատասխանութայն ԵՄ/ISO ստանդարտներին։
- Պարագաները պետք է լինեն հարմարավետ և անդրադարձող:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց առաջարկները մինչև 2025թ. Նոյեմբերի 24-ը, ժամը՝ 18:00-ն ` հայտերը ուղարկելով Լուսինե Ժամհարյանի հետևյալ հասցեին՝ ******.**********@*********.***
Փաթեթը պետք է ներառի՝
- Կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն
- Ֆինանսական առաջարկ (առանց ԱԱՀ)
- Ներկայացուցչության կամ սպասարկման հավաստագիր
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
ToR - ToR-Uniform-Հայ.docx