ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ՍՊԸ-ն փնտրում է Հաշվապահ հաշվապահական փաստաթղթերի կազմելու և փաստաթղթաշրջանառության իրականացնելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում;
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում;
- Պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում՝ մնացորդների վերահսկում;
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում;
- Դրամարկղային գրքերի վարում, մուտքի և ելքի օրդերների կազմում;
- Պարտականություններից բխող այլ հանձնարարությունների իրականացում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- ՀԾ Ձեռնարկության իմացություն;
- Մասնագիտական աշխատանքային փորձ;
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ***.********@*****.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
250,000 ՀՀ դրամ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Գինու-կոնյակի տուն "Շահնազարյան" ՍՊԸ-ն ընտանեկան ընկերություն է՝ իր սեփականատերերի անուններով, որոնք երաշխավորում են իրենց արտադրանքի բարձր որակը: