ԴՐՈւՅՔ՝ 
6-օրյա աշխատանքային գրաֆիկ (09:00-18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Արտ-Ցեմ ընկերությունն աշխատանքի է հրավիրում կազմակերպված, պատասխանատու հաշվապահի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել ՀԾ ծրագրի վարում՝ ապրանքների մուտքագրում և ելքագրում;
- Կատարել Տնօրենի կողմից հանձնարարված այլ աշխատանքային պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ;
- ՀԾ ծրագրի գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ` MS Office ծրագրային փաթեթի իմացություն (հատկապես՝ MS Excel);
- E-invoicing ծրագրի իմացություն;
- Աշխատանքի օպերատիվ կազմակերպման հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Բոլոր համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *************@****.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»): Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 93409033 հեռախոսահամարով:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
250,000 ՀՀ դրամ (առանց հարկերի)
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Արտ-Ցեմ ՍՊ ընկերությունը զբաղվում է մեծածախ առևտրով: