ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Վակ Մետալը փնտրում է Հաշվապահ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել համապատասխան փաստաթղթերի ձևակերպում;
- Ստուգել դեբիտորական, կրեդիտորական պարտքերի ճշտությունը և կատարել հաշվառում;
- Իրականացնել կատարված հաշվապահական գրանցումների հիման վրա գործընկերների հետ հաշվարկների և մնացորդների փոխադարձ ստուգում;
- Հաշվապահական ծրագրում ապահովել ստացված ծառայությունների գծով հաշիվների և այլ գործառնությունների ստուգում;
- Առհաշիվ գումարների ու գործուղման ծախսերի հաշվառում;
- Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ);
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում, գույքագրում և մնացորդների համեմատում;
- Ղեկավարի կողմից իր անմիջական պարտականություններին վերաբերվող այլ հանձնարարականների կատարում;
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատանքը կատարելու ունակություն:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն հաշվապահական ոլորտում;
- Աշխատանքային մասնագիտական փորձ առնվազն 3 տարի;
- Միջազգային Ստանդարտների ինչպես նաև հարկային օրենսդրության իմացություն;
- Համակարգչային ծրագրերի իմացություն /ՀԾ հաշվապահ/։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *********@***.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
370,000 ՀՀ դրամ առանց հարկեր
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Վակ Մետալը մետաղական արտադրանքի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություն է Հայաստանում, որը հիմնադրվել է 2005 թվականին եւ կարճ ժամանակում դարձել առաջատարներից մեկը հայաստանյան շուկայում: