ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է գրասենյակի հաշվապահ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ;
- Կատարել աշխատավարձի հաշվարկ;
- Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում;
- Դուրս գրել հաշիվ-ապրանքագիր;
- Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները;
- Իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Առնվազն 2 տարվա հաշվապահական փորձ;
- Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական ստանդարտների իմացություն;
- MS Office, E-invoicing, ՀԾ հաշվապահ ծրագրերի իմացություն; ՀԾ Ձեռնարկության իմացությունը ցանկալի է;
- Ուշադրություն, կենտրոնացում;
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն;
- Թիմում աշխատելու հմտություն;
- Պատասխանատվության բարձր զգացում և մարդկային բարձր որակներ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ***********@****************.*** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝
http://yeremyanproject.com/: