ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Հաշվապահական հաշվառման վարում
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Սկզբնական հաշվառման փաստաթղթերի՝ հարկային օրենսդրական պահանջների հետ համապատասխանության ստուգում;
- Պայմանագրերի վերահսկում;
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում, վճարում, ժամկետների վերահսկում, հարկային հաշիվների դուրսգրում;
- Վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում;
- Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում;
- Կադրային հաշվառման իրականացում;
- Հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում;
- Ներքին վերլուծական հաշվետվությունների կազմում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում;
- Առնվազն 3 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ;
- ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն;
- 1C 8.3 ծրագրի տիրապետում;
- MS Office փաթեթի գերազանց տիրապետում;
- Վերլուծական հմտություններ;
- Ռուսերենի տիրապետում, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Դիմել՝ ուղարկելով CV-ն ****@*************.*** մեյլին, subject դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.