ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Մանրամասն պարտականությունների մեջ
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Հանձնված պատվերների իրացման ձևակերպում ներքին ծրագրային համակարգում;
- Ամենօրյա դրամարկղային գործառնությունների իրականացում՝ արտադրական ստորաբաժանման հետ կապված ձեռքբերումների մասով;
- Նյութածախսի հաշվարկ և Ընկերության ներքին համակարգում փուլերի ընթացքի վերաբերյալ տեղեկատվության լրացում;
- Հարկային հաշվետվությունների ներկայացում էլեկտրոնային համակարգի միջոցով;
- Արտադրական ստորաբաժանման կողմից ստացված հաշիվների ստուգում և մուտքագրում հաշվապահական համակարգ;
- Կարգաբերողների աշխատանքի հետ կապված գործառնությունների իրականացում, ներառյալ նյութածախս և հաշվապահական համակարգում ծրագրային ձևակերպում;
- Վնասների ակտերի կազմում;
- Արտադրամասի աշխատակիցների աշխատավարձի հաշվարկ;
- Անմիջական ղեկավարի կողմից ստացված այլ առաջադրանքների կատարում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Մասնագիտական աշխատանքային փորձ;
- Համակարգված աշխատելու կարողություն;
- Թիմում աշխատելու կարողություն;
- 1C և Excel ծրագների վարժ տիրապետում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@*******.** էլ. հասցեին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
300,000 - 400,000 ՀՀ դրամ
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 
Արտադրության ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ունեցող
ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ՝ 
30-40 տարեկան արական սեռի ներկայացուցիչներ