ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«ՖԵԸՐԻԼԵՆԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն փնտրում է Հաճախորդների Սպասարկման Բաժնի Ղեկավարի Օգնականի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Փաստաթղթաբանության վարում (պայմանագրերի, հայտերի, գնառաջարկների լրացում);
- Պայմանագրերի հաշվառում, արխիվացում;
- Ստացված հարցումների գրանցում (Bitrix24) CRM համակարգում և հաշվետվության վարում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաշվետվություններ կազմելու ունակություն;
- Համակարգչային գիտելիքներ ադմինիստրատիվ աշխատանքներ կատարելու համար;
- Ունենա շփման և, թիմում աշխատելու հմտություն;
- Հուսալիություն, աշխատանքը ժամանակին ավարտին հասցնելու կարողություն;
- Շփման և բանակցություններ վարելու հմտություններ;
- Կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակությունները կդիտարկվեն որպես առավելություն;
- Ուշադրություն մանրուքներին:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականները ուղարկել ***@************.** էլ. հասցեին՝ նամակի վերնագիր բաժնում նշելով հաստիքի անվանումը։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.