ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
E-mark ընկերությունը աշխատանքի է հրավիրում զանգերի կենտրոնի սպասարկման մասնագետների, որոնք կապահովեն անմիջական կապն ընկերության ներկա և ապագա գործընկերների հետ։ Աշխատանքն իրականացվելու է հերթափոխային գրաֆիկով (ցերեկային, երեկոյան և գիշերային հերթափոխեր)։ Ընտրված թեկնածուները հնարավորություն կունենան աշխատել դինամիկ զարգացող կազմակերպությունում մրցունակ պայմաններով։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ընդունել հաճախորդներից ստացվող զանգերը;
- Գրանցել և մշակել զանգերի ընթացքում ստացված դիմումները, բողոքներն և խնդիրները;
- Վերլուծել և բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան լուծումներ;
- Տրամադրել հաճախորդներին առաջին մակարդակի տեխնիկական աջակցություն, բարդ խնդիրների դեպքում դրանք փոխանցել համապատասխան բաժիններին;
- Իրականացնել սպասարկում ընկերության ընթացակարգերին և արձանագրություններին համապատասխան;
- Ապահովել հաճախորդների շարունակական աջակցություն ընկերության կողմից գործարկվող համակարգից օգտվելու համար;
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել առցանց սպասարկում;
- Արձանագրել համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրները և փոխանցել դրանք համապատասխան բաժիններին;
- Մուտքագրել և թարմացնել հաճախորդների տվյալները համակարգում;
- Պատրաստել կատարված սպասարկման աշխատանքների հաշվետվություններ՝ օրական, շաբաթական, ամսական կտրվածքով;
- Իրականացնել փաստաթղթային աշխատանքներ՝ ընկերության ընթացակարգերին և արձանագրություններին համապատասխան;
- Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ և փոխանցել անհրաժեշտ տեղեկատվություն;
- Լինել հաճախորդամետ, հաստատել դրական հարաբերություններ հաճախորդների հետ՝ ապահովելով վերջիններիս բարձր գոհունակությունը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն (տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն);
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն);
- Աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում (կդիտվի որպես առավելություն);
- Լարված պայմաններում կենտրոնանալու և աշխատելու կարողություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Պատասխանատվության զգացում և շարունակական սովորելու ունակություն և պատրաստակամություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Կոնֆլիկտային իրավիճակներ հարթելու հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@******.** էլ. հասցեին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.