ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Հետգործառնական Մասնագետը իրականացնելու է վարկավորման գործընթացի հետ կապված վարկային, երաշխավորության, գրավի պայմանագրերի պատրաստում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել գրավի պայմանագրերի կազմում և դրանց նոտարական վավերացում, անհրաժեշտության դեպքում նաև դրանց պետական գրանցում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում;
- Ընկերության համակարգչային ծրագրում մուտքագրել հաճախորդի տվյալներ և վարկային, գրավի ու երաշխաավորության պայմանագրեր;
- Վարկային փաթեթների կազմում և հաշվառում, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ կապված փաստաթղթերի կազմման և շրջանառության հետ;
- Իրականացնել Վարկային կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված և մասնաճյուղի կառավարչի հանձնարարությամբ այլ առաջադրանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն` Բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ;
- Աշխատանքային փորձը ՀՀ բանկային համակարգում ցանկալի է;
- Հիմնական hամակարգչային հմտությունների իմացություն, ՀԾ Բանկ 4.0-ի իմացությունը ցանկալի է;
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Մանրամասներին ուշադրություն դարձնելու կարողություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հետգործառնական Բաժնի Մասնագետ Արտաշատ Ներկայացուցչությունում») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: