ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Եթե դու ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, ապա Էվոկաբանկը սպասում է քեզ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և ԱՔՌԱ վարկային բյուրո սահմանված տվյալների ներկայացում;
- ՀԾ բանկ համակարգում և ԱՔՌԱ վարկային բյուրոյում տվյալների համապատասխանության ստուգում;
- ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ վարկային բյուրոյում հաճախորդների վարկային պատմության և անձնական տվյալների ուղղում;
- Վարկերի դասակարգման կարգադրությունների կազմում;
- Անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների կատարում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում;
- Ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի իմացություն;
- Արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն;
- Անգլերենի և ռուսերենի իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) **@*****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հետգործառնական վարչության/Վարկային խմբի գլխավոր մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Evocabank CJSC is a commercial bank in Armenia. The Company is focused on developing mobile services. For more information about the Company, please visit:
www.evocabank.am.