ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Հայտերի ներկայացման հրավեր
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
• Ուսումնասիրել սպանդանոցների գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, ենթաօրենսդրական ակտերը և տեխնիկական պահանջները,
• Գնահատել գործող կարգավորումների կիրառելիությունն ու արդյունավետությունը,
Ուսումնասիրել, թե որքանով են գործող իրավական և տեխնիկական պահանջները կիրառվում գործնականում, որքանով են դրանք իրատեսական և հասանելի տարբեր չափերի տնտեսավարողների համար, ինչպես նաև գնահատել դրանց ազդեցությունը սպանդանոցների գործունեության, կենդանիների հետագծելիության և սննդամթերքի անվտանգության վրա։
• Վերլուծել պետական վերահսկողության և տեսչական մեխանիզմների արդյունավետությունը,
Գնահատել ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական մարմինների գործառույթները, վերահսկողական գործիքակազմը, ստուգումների արդյունավետությունը, խախտումների արձանագրման և պատասխանատվության կիրառման մեխանիզմները, ինչպես նաև բակային մորթի և չգրանցված սպանդի նկատմամբ վերահսկողության մակարդակը։
• Մշակել առաջարկություններ՝ ուղղված սպանդանոցների և ԿՀՀ համակարգի արդյունավետ կիրառման խրախուսմանն ու խթանմանը, ինչպես նաև համակարգի պահանջների ոչ արդյունավետ կամ ոչ լիարժեք կիրառման դեպքերում համապատասխան վերահսկողական և պատժամիջոցների մեխանիզմների ներդրմանը։
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 
Խորհրդատուն/խորհրդատվական կազմակերպությունը պետք է ներկայացնի մանրամասն մեթոդաբանություն, որը պետք է ներառի՝
• Օրենսդրական փաստաթղթերի ուսումնասիրություն,
• Առաջնային տվյալների հավաքագրում ինչպես սպանդանոցներից այնպես էլ ֆերմերային տնտեսություններից և այլ շահառուներից (միջնորդներ, վաճառքի կետեր, կառավարություն, ՍԱՏմ և այլն)
• դաշտային այցեր,
• հարցաթերթային հարցումներ,
• հարցազրույցներ,
• ֆոկուս խմբեր,
• վիճակագրական և տնտեսական վերլուծություն,
• շահառուների խորհրդակցություններ,
• միջազգային փորձի ուսումնասիրություն
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հայտերը պետք է ներկայացվեն “Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն” հիմնադրամ հետևյալ հասցեով՝ ք. Երևան, 0037, Ազատության 1\21-40
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 
Մուշեղ Խալաթյան, hեռ.՝ + 374 98 09 87 99
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Տեխնիկական առաջադրանք
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
«ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի կատարելագործում՝ հանուն կայուն գյուղատնտեսության» (AIR) ծրագիր
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
Տեխնիկական առաջադրանք - ToR.pdf