ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Յուքոմ ընկերությունը փնտրում է Հիմնական միջոցների և պաշարների հաշվառման խմբի ղեկավար, որի հիմնական պարտականությունն է հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տեղեկատվական համակարգի ձևավորումը, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման ապահովումը ներքին և արտաքին օգտագործողների համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ձևավորել հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ինֆորմացիոն համակարգ, ապահովել տեղեկատվության տրամադրումը ներքին և արտաքին օգտագործողներին;
- Վերահսկել հաշվապահական հաշվառման կարգի և ժամկետների պահպանումը;
- Վերահսկել հարկերի, սոցիալական վճարների և այլ պետական բյուջեի վճարումների կատարման ժամկետները և ճշգրտությունը;
- Կազմել և ներկայացնել ԱԱՀ-ի հաշվարկ;
- Կազմել և ներկայացնել վիճակագրական հաշվետվություններ;
- Ստուգել ներմուծման և արտահանման հայտարարագրերի ձևակերպումները;
- Ամփոփել ամսական ներքին հաշվետվությունների կազմման համար անհրաժեշտ տվյալները;
- Վերահսկել գույքահարկի և հողի հարկի հաշվարկների կազմումը;
- Ստուգել հիմնական միջոցների անալիտիկայի, հիմնական միջոցների ու նյութական արժեքների անալիտիկ և սինթետիկ համապատասխանությունը;
- Ստուգել հիմնական միջոցների և պաշարների փաստաթղթավորումը;
- Համակարգել և վերահսկել խմբի աշխատակիցների աշխատանքները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտում;
- 3 տարվա աշխատանքային փորձ;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ (MS Office, AS-ձեռնարկություն փաթեթ);
- Հաշվապահական հաշվառման, հաշվապահական ստանդարտների և օրենսդրական բազայի տիրապետում;
- Կարգապահություն;
- Ժամկետներ պահպանելու ունակություն;
- Թիմային աշխատանքի հմտություններ;
- Կազմակերպչական հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել ******@****.** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հիմնական միջոցների և պաշարների հաշվառման խմբի ղեկավար»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն անհրաժեշտ հմտություններին համապատասխան անձինք:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.