ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Գրանդ Քենդի Ընկերությունն աշխատանքի է հրավիրում անձանց՝ արտադրամասում հրուշակագործի թափուր հաստիքը համալրելու համար::
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կիսաֆաբրիկատների, խմորի պատրաստում ըստ բաղադրագրի,
խմորի պատրաստում, կրեմապատում, ձևավորում, կտրում, տարայավորում;
- Աշխատատեղի մաքրում, լվացում և ախտահանում, ձեռքերի և օգտագործվող տարաների լվացում և ախտահանում տեսականիների փոփոխության ընթացքում, ինչպես նաև հերթափոխի սկզբում և վերջում;
- Անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային, արտադրական սանիտարիայի և անձնական հիգիենայի կանոնների պահպանում;
- Վերադասի կողմից տրված աշխատանքային գործառույթների հետ կապված այլ ծառայողական հանձնարարությունների կատարում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Աշխույժ անձնավորություն;
- Աշխատասեր անձնավորություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Կարող եք դիմել «Գրանդ Քենդի» ՍՊԸ 010-44-63-34, 010-44-63-83 հեռախոսահամարներով:
Էլ հասցե` *****@**********.**
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.