ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Հայաստանում եզակի «Մայլեռ» համալիրը տարվա բոլոր եղանակների համար նախատեսված հանգստավայր է՝ նոր սերնդի լեռնադահուկային հանգստավայրի մասին երազանքի մարմնացում: «Մայլեռ» համալիրը նախատեսում է կառուցել 16 հիմնական ճոպանուղի և մոտ 100 կմ երկարությամբ տարբեր բարդության 100 գծանշված սահուղի: Հանգստավայրը կկարողանա սպասարկել օրական մինչև 20,000 մարդու: Մայլեռն ունի հիանալի հյուրանոցներ, ռեստորաններ և հյուրատներ։ Այս ամենը հանգստի բոլորովին նոր ձևաչափով՝ լեռներում, պայծառ արևի տակ։ Սա մի վայր է, որը դեպի իրեն է ձգում վառ, ուժեղ և էներգիայով լի մարդկանց: Հետևելով համաշխարհային միտումներին՝ «Մայլեռ» համալիրը կիրառում է լավագույն փորձը և ստեղծում լավագույն թիմը: Կարող եք միանալ ընկերությանը՝ միասին աճելու և զարգանալու համար: Մայլեռն աշխատանքի է հրավիրում հյուրանոցների շինարարության ծրագրի ղեկավարի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Հեռանկարային նախագծերի որոնում, վերլուծություն և ձեռքբերում, սեփական ընտրությունը ընկերության ղեկավարության առջև հիմնավորելու կարողություն;
- Նախագծերի փորձաքննության, ձեռքբերման և զարգացման գործընթացի համակարգում ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների մակարդակով;
- Մասնակցություն ներդրումների գնահատման և համապարփակ իրավական ուսումնասիրության, գործարքների կառուցվածքի մշակման և ֆինանսավորման ներգրավման գործընթացներին;
- Արտաքին գործընկերների հետ (ակտիվների սեփականատերեր, բանկեր, կապալառուներ) բանակցությունների վարում;
- Նախագծման փուլերի կառավարում (նախագծման փուլից մինչև աշխատանքային փաստաթղթերի կազմում), աջակցություն նախագծման պայմանագրի և արտադրական պլանի կազման գործընթացին;
- Աջակցություն նախագծային աշխատանքներին և հիմնական նախագծային միջոցառումներին (աշխատանքների ընդունման և վճարումների իրականացման գործընթացի վերահսկողություն, հանդիպումների համակարգում, ակտերի, արձանագրությունների, լրացուցիչ պայմանագրերի կազմում և ստորագրում);
- Նախագծման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարությանը;
- Կապալառուների և մատակարարների ընտրության գործընթացի կազմակերպում;
- Պլանային պարամետրերից (ծրագրի իրականացման ժամկետ, արժեք) իրական նախագծային պարամետրերի շեղումներին ժամանակին արձագանքում, շեղման չափի և պատճառների գնահատում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Մրցույթների անցկացման փորձ;
- Բարդ բանակցություններ վարելու փորձ;
- Ծրագրերի հաջող իրականացման փորձ;
- Կազմակերպչական հմտություններ;
- Որոշակի սցենարով պլանավորման հմտություններ;
- Նախաձեռնողականություն;
- Վերլուծական մտածողություն;
- Հաղորդակցման հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****.*.********@****.** էլ. հասցեին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.