ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Երեմյան Փրոջեքթս ընկերությունը փնտրում է հյուրընկալ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ռեստորանի կառավարման ծրագրով մշտապես հետևել ազատ սեղանների առկայությանը;
- Ընդունել հեռախոսով կատարվող սեղանի ամրագրումները;
- Պատասխանատու լինել ռեստորանի հաճախման համար սահմանված որոշակի կանոններին չհամապատասխանող, մասնավորապես անհամապատասխան հագուստով և վարքով հաճախորդի մուտքը ռեստորան մերժելու համար;
- Հյուրերին ճանապարհել մինչև ելք:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Համակարգված աշխատելու ունակություն;
- Կիրթ և գրագետ խոսք:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@****************.*** էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հյուրընկալ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝
http://yeremyanproject.com/: