ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Երեմյան Փրոջեքթս» Ընկերությունը փնտրում է ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվետար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել ձեռք բերված ապրանքների և մթերքի հաշվառում;
- Իրականացնել ապրանքների արժեքների մուտքագրում, ելքագրում;
- Կատարել նյութածախսի հաշվարկ, վերահսկել հումքի ծախսը;
- Մասնակցել փաստացի գույքագրման աշխատանքներին;
- Վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Հանրային սննդում հաշվետարի աշխատանքային փորձ;
- MS Office փաթեթի գերազանց իմացություն;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն;
- Պատասխանատվության զգացում;
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն;
- Ժամանակը ճիշտ կառավարելու ունակություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ***********@****************.*** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ինքնարժեքի Հաշվառման Բաժնի Հաշվետար»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝
http://yeremyanproject.com/: