ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Տեքստուռա» ընկերությունը փնտրում է ինտերիեր դիզայներ/ ճարտարապետ իր թիմին միանալու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կատարել ինտերիերի դիզայն նախագիծ, գծագրերով և վիզուալիզացիայով;
- Մասնակցել նախագծերի քննարկմանը, չափագրմանը;
- Իրականացնել ճարտարապետական նախագծեր;
- Սահմանել նախագծերի իրականացման ժամանակացույցը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- ArchiCAD, AutoCAD, Adobe Photoshop, Adobe Illustrator, CorelDRAW; մասնագիտական ծրագրերի իմացություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ստեղծագործելու հմտություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Նշված պայմաններին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ******@*******.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ինտերիեր Դիզայներ/ Ճարտարապետ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Տեքստուռա» ՍՊԸ արագ զարգացող ընկերություն է, որը ներկայացնում է համապարփակ շինարարական ծառայություններ՝ նախագծումից մինչև ավարտական աշխատանքներ՝
https://textura.am/: