ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Սպայկա ընկերությունը փնտրում է Իրավաբանի իր թիմին միանալու համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել ընկերության գործունեության իրավական սպասարկում, շահերի ներկայացում դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում;
- Նախապատրաստել և ստուգել պայմանագրերը;
- Նախապատրաստել նախապահանջներ, հայցադիմումներ, դիմումներ;
- Պետական մարմիններին ներկայացնել հարցումներ, դիմումներ;
- Իրականացնել իրավական խորհրդատվությունների, եզրակացությունների տրամադրում ղեկավարությանը և այլ բաժիններին;
- Իրականացնել պայմանագրերի վարում;
- Իրականացնել դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում ընկերության շահերի պաշտպանություն;
- Ուսումնասիրել այլ պետությունների օրենսդրությունը և տրամադրել եզրակացություններ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Քաղաքացիական, վարչական, պայմանագրային իրավունքի և օրենսդրության իմացություն;
- MS Office փաթեթի իմացություն;
- Փաստաբանական արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- 1-3 տարվա աշխատանքային փորձը մասնագիտական բնագավառում պարտադիր է;
- Աշխատանքային փորձը դատական ոլորտում, խոշոր/ միջազգային առևտրային կազմակերպություններում, հայտնի իրավաբանական ընկերություններում կդիտվի որպես առավելություն;
- Արտասահմանյան բուհերում կրթությունը կդիտվի որպես առավելություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (պարտադիր լուսանկարով) **@******.*** էլեկտրոնային փոստին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 06070444 հեռախոսահամարով:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Մրցակցային