ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Առաջին հիփոթեքային ընկերությունը փնտրում է իրավաբան իր թիմին միանալու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կատարել գրավի և վարկի հետ կապված փաստաթղթերի ուսումնասիրություն;
- Պատրաստել պայմանագրերի և նոտարական գրասենյակ ներկայացնելու այլ փաստաթղթեր, ներկայացնել նոտարական գրասենյակ;
- Կատարել նշված փաստաթղթերի էլեկտրոնային պահպանում (filing);
- Մշակել և պատրաստել առօրյա գրություններ;
- Մշակել և պատրաստել համաձայնություններ;
- Պատրաստել հաճախորդների գրավոր դիմումների և հարցադրումների վերաբերյալ պատասխան գրություններ;
- Պատրաստել պայմանագրեր, համաձայնագրեր;
- Կազմել Ընկերության խորհրդի, Ընդհանուր ժողովի, տնօրենի որոշումներ;
- Կատարել Ընկերության ներքին իրավական ակտերի մշակում, պատրաստում;
- Պատրաստել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր;
- Պատրաստել հրամաններ, դիմումներ, գրություններ;
- Կատարել փոփոխություններ վարկային փաթեթներում;
- Կատարել Ընկերության ներքին իրավական ակտերի և կանոնակարգերի մշակում, պատրաստում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Իրավաբանական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
- MS Word, MS Excel, Outlook, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Նշված պայմաններին համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական ****@*************.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Իրավաբան»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.