ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Սույնով ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը հրավիրում է Իրավախորհրդատուի (անհատ խորհրդատու) միանալ իր թիմին՝ աջակցելու «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ (ԱԾԻԳ) աշխատակազմին ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում, ինչպես նաև աջակցել ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքներին։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կատարել Հայաստանում ամբուլատոր և ստացիոնար ծառայությունների կազմակերպման գործող օրենսդրական/ իրավակարգավորող դաշտի գնահատում;
- Հայաստանում բժշկական ծառայությունների մատուցման հետ կապված իրավական և օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ;
- Տրամադրել իրավական աջակցություն ԱԾԻԳ-ին և ԱԽ-ներին առաջարկվող բարեփոխումներին օժանդակող տարբեր տեսակի փաստաթղթերի մշակման հարցում, մասնավորապես՝
ա) Ստացիոնար և ամբուլատոր ծառայությունների բաշխման գնահատում ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման համաձայն;
բ) ՀՀ կառավարության ծրագրի առողջապահական մասի և 2021-2026 թվականների գործողությունների ծրագրի գնահատում;
գ) Մասնակցություն վերջին տասնամյակում առողջապահական համակարգի օպտիմալացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվության պատրաստմանը, ներառյալ՝ ՀՀ կառավարության 5-ամյա գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման վերաբերյալ;
դ) Մասնակցություն և իրավական աջակցություն ՀՀ-ում ինտեգրված առողջապահական ծառայությունների մատուցման Մասթեր պլանի մշակման հարցում;
ե) Մասնակցություն և իրավական աջակցություն ՀՀ-ում անհետաձգելի բուժօգնության կենտրոնացված ծառայությունների ներդրման գործողությունների ծրագրի մշակման հարցում;
զ) Իրավական աջակցություն բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ տարվող՝ ռազմավարությամբ նախատեսված աշխատանքներին;
- Մասնակցել ԱՆ աշխատանքային խմբերի աշխատաժողովներին, հանդիպումներին և քննարկումներին;
- Կատարել ԱԾԻԳ-ի և ԱՆ պաշտոնատար անձանց կողմից հանձնարարված և տվյալ հանձնարարականի հետ կապված այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն (Մագիստրոսի աստիճան);
- Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ միջազգային կազմակերպություններում կամ ՀԲ-ի կամ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերի շրջանակներում;
- Առողջապահության օրենսդրական դաշտի, առողջապահական համակարգի ներկա վիճակի, մոտեցումների և ոլորտում որդեգրված քաղաքականության իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր; անգլերենի լավ իմացություն;
- Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ և մասնագիտական վարքագիծ;
- Microsoft Office-ի, ներառյալ Word, Excel և Outlook-ի գերազանց իմացություն;
- Ինքնուրույն և մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու, սահմանված ժամկետները պահպանելու ունակություն;
- Mulberry-ով (փաստաթղթերի կառավարման էլեկտրոնային համակարգ) աշխատելու ունակությունը կդիտվի որպես առավելություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված խորհրդատուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակները (cover letter) ***********@*********.** և ****@*********.** էլ․փոստի հասցեներին՝ վերնագրում նշելով «Legal Assistant, CR5/AF/IC/B-C/003-22»։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Մրցակցային
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 
Բոլոր խորհրդատուները, որոնք համապատասխանում են նշված պահանջներին