ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Քյու-Գրուպ ընկերությունը փնտրում է ցանցային և օպերացիոն համակարգերի սկսնակ ադմինիստրատոր, որը կիրականացնի օպերացիոն համակարգերի սպասարկում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել համակարգչային ցանցի և համակարգերի վերահսկումը, ապահովել դրա անխափան աշխատանքը;
- Արձագանքել առաջացած ցանկացած IT ոլորտի խնդիրներին և տալ համապատասխան լուծումներ;
- Իրականացնել օպերացիոն համակարգերի սպասարկում;
- Իրականացնել համակարգչային տեխնիկայի պրոֆիլակտիկ սպասարկում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն տեխնիկական կրթությունը ցանկալի է; կարող է լինել ուսանող;
- IT ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է;
- Հաղորդակցության ունակություն;
- Բարձր պատասխանատվություն;
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն;
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն;
- Ծառայությունը զինված ուժերում ցանկալի է;
- Հետևյալ ծրագրերի և համակարգերի իմացություն՝
ա) Windows XP, 7, 8, 10;
բ) OSI Model;
գ) DHCP/ DNS;
դ) TCP/IP;
ե) Proxy;
զ) Network LAN, WAN, Wi Fi, NAT, Routing, VPN;
է) Սարքավորումների կազմաձևում և տեղադրում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Համապատասխան թեկնածուները կարող են իրենց լուսանկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@*******.** և ***@*******.** էլ. հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ցանցային և օպերացիոն համակարգերի սկսնակ ադմինիստրատոր»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Q-group ընկերությունը ավելի քան 12 տարի հաջողությամբ աշխատում է IT ծառայությունների շուկայում։ Ընկերությունը զբաղվում է ցանցային համակարգերի համալիր կառավարմամբ, ՏՏ խորհրդատվությամբ, բարձրորակ ՏՏ կորպորատիվ հաճախորդներին ծառայությունների մատուցմամբ՝ տրամադրելով սերվերների, ցանցային և ծրագրային լուծումներ: Ընկերության գործունեության կարևոր հիմնաքարերն են՝ որակն ու վստահությունը, ինչի մասին փաստում են նաև հաճախորդների օրեցօր ավելացող թիվն ու տարիների փոխշահավետ համագործակցությունը։