ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Սարտեքս» ընկերությունը փնտրում է Կարի տեխնոլոգ իր թիմին միանալու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել արտադրանքի թողարկման հսկողություն;
- Վերահսկել արտադրական ընթացքը;
- Ապահովել արտադրական պլանի կատարումը;
- Ապահովել պատրաստի արտադրանքի որակը;
- Պատրաստել նմուշ` մշակելով կարի տեխնոլոգիան;
- Կարի պրոցեսները բաշխել ըստ աշխատակիցների;
- Վերահսկել կատարվող պրոցեսների համապատասխանությունը փաստաթղթերին;
- Պարբերաբար վերաբաշխել աշխատանքը թույլ և ուժեղ օղակների միջև;
- Իրականացնել օրական արտադրանքի պլանավորում և վերահսկում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ժամանակի ճիշտ կառավարման ունակություն;
- Առաջնորդության հմտություններ;
- Սթրեսակայունություն;
- Խնդիրներ լուծելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) **@******.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նղելով հաստիքի անվանումը («Կարի Տեխնոլոգ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Հայ-իտալական «Սարտեքս» ընկերությունը հիմնադրվել է 2019 թ․ հունիսին։ Այն զբաղվում է իտալական MaxMara և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ։ «Արտադրված է Հայաստանում» տարբերանշանով հագուստը արտահանվում է Իտալիա, որտեղից էլ ամբողջ աշխարհ։