ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Կարիերայի ուղղորդման և պլանավորման ինքնագնահատման մեթոդաբանության հիման վրա թվային գործիքի մշակման փորձագիտական աշխատանք
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
«Մարդասիրական օգնություն և Լեռնային Ղարաբաղի փոխստականների ներգրավում» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), Հայկական բարեգործական ընդհանուր միության (այսուհետ՝ ՀԲԸՄ) կողմից 2019թ. Արցախում մեկնարկած «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագրի տրամաբանական շարունակությունն է:
Ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ-ի կողմից՝ HEKS/EPER Շվեյցարիայի եկեղեցու օգնության կազմակերպության օժանդակությամբ։
Կարիերայի պլանավորման ու զարգացման մոդուլը կնպաստի օգտագործողներին իրենց կարիերայի ուղղորդման և պլանավորման գործընթացում հնարավորություն տալով օգտագործողներին բացահայտել սեփական հնարավությունները, կարողությունները, սահմանել մասնագիտական նպատակ և գիտակցել դրան ուղղված գործողությունների ամբողջությունը: Վերոհիշյալ մոդուլը կտրամադրի ինքնագնահատման գործիքներ, հետաքրքրությունների և հմտությունների վերլուծություն, աշխատանքային արժեքների գնահատում, մասնագիտությունների ուսումնասիրություն և հնարավորություն կտա օգտատերերին ինքնուրույն անցնել մասնագիտական ինքնորոշում։
Expected results: Ծրագրի շրջանակներում մշակված ինքնագնահատման, այդ թվում՝ կրթության և զբաղվածության կարիքի գնահատման, անձի տիպաբանության, կարիերայի ուղղորդման և պլանավորման մեթոդաբանության և գործիքակազմերի (այսուհետ՝ մեթոդաբանություն) թվային փոխակերպման և առցանց ծրագրի (software) նախագծում, մշակում, թեստավորում և շահագործում/փորձարարական սպասարկում։
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 
․
Տեխնիկական պահանջների նկարագիր։
1.Ծրագրային ապահովման պահանջներ.
- Backend: C# .NET-ի հիման վրա:
- Frontend: JS-ի React framework-ով:
- API: API frontend-ի և backend-ի միջև հաղորդակցության համար:
2. Միջավայրի պահանջներ.
- Hosting: Hosting՝ միջին թողունակությամբ:
- Domain: Գործիքը տեղակայելու համար։
- Database: MS SQL Server / PostgreSQL՝ տվյալների բազայի կառավարման համար: Տվյալների կանոնավոր արխիվացման և անհրաժեշտության դեպքում վերականգնման հնարավորություն:
- еMail: Մեկանգամյա կոդերի կամ մեկանգամյա հղումների տրամադրման, ինչպես նաև հաշվետվությունները օգտագերերին ուղարկելու համար։
- Version Control: Git/GitHub՝ կոդի կառավարման համար:
Համակարգի անվտանգության ընդհանուր պահանջներ
- SSL սերտիֆիկատ: Բոլոր տվյալների փոխանցումների SSL կոդավորում՝ տվյալների ապահովության համար:
- Օգտագործողի նույնականացում: Օգտագործողի նույնականացման իրականացում OTP (one-time password) միջոցով:
- Գաղտնագրում։ Անձնական տվյալների գաղտնագրում, անվտանգության կանոնների ստուգումներ։
- Տվյալների արխիվացման պահանջներ
- Տվյալների Պահպանություն: Կանոնավոր տվյալների պահպանում և արխիվացում:
- Տվյալների Վերականգնում: Արտակարգ իրավիճակներում տվյալների վերականգնման միջոցներ:
Համակարգի թեստավորման և ներդրման, սպասարկման պահանջներ
Թեստավորման պահանջներ
- Թեստավորում: Կանոնավոր թեստավորում backend և frontend բաղադրիչների համար՝ ապահովելու յուրաքանչյուր ֆունկցիայի ճիշտ աշխատանքը:
- Ինտեգրման թեստավորում: Ինտեգրման թեստավորում՝ ստուգել backend-ի և frontend-ի համատեղ աշխատանքը:
- Արտադրողական թեստավորում: Համակարգի աշխատունակության և թողունակության փորձարկում՝ արտադրական միջավայրում տեղադրումից առաջ:
- Անվտանգության թեստավորում: Անվտանգության միջոցառումների փորձարկում՝ տվյալների ապահովության և պաշտպանվածության ապահովման համար:
Ներդրման Պահանջներ
- Պիլոտային տեղադրում: Համակարգի նախնական տեղադրում պիլոտային միջավայրում՝ օգտագործողների փոքր խմբերի և թեստավորման համար:
- Արտադրական տեղադրում: Համակարգի տեղադրում արտադրական միջավայրում՝ բոլոր օգտագործողների համար:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2024 թ․ օգոստոսի 23, տեղական ժամանակով 18։00։ Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել առաջարկները՝ ***********.****@****.** էլ․ հասցեին։ Նամակի առարկա բաժնում նշել մրցույթի անվանումը։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.