ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ռամեն Թեն ասիական ռեստորանը փնտրում է Շեֆ Խոհարար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կադրերի հավաքագրում և վերապատրաստում/ վերապատրաստման կարողություն;
- Խոհարարության տեխնոլոգիական գործընթացի կազմակերպում և վերահսկում;
- Աշխատանքի արդյունավետ կազմակերպում, հերթափոխի նախապատրաստման պլանի կազմում, պատրաստուկների և ուտեստների որակի, իդեալական համի գնահատում;
- Մատակարարների հետ աշխատանք, անհրաժեշտ ապրանքների պատվերների, ապրանքների ստացում, որակի գնահատում, գնագոյացման վերահսկում;
- Պաշարների վերլուծություն, արտադրության ծախսերի վերահսկում, դուրսգրման դրույքաչափեր;
- Սանիտարական չափանիշներին համապատասխան արտադրական գործընթացների կազմակերպում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Ճապոնական կամ ասիական խոհանոցի իմացություն;
- 5 տարի և ավել աշխատանքային փորձ;
- Aiko և exl ծրագրի հետ աշխատելու հմտություններ;
- Մարդկանց ղեկավարելու հմտություններ, հաղորդակցման լավ հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները ***@************.** էլ. հասցեին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Պայմաններ
- Ժամանակացույց 5/2
- Աշխատավարձը՝ ամսական 2 անգամ