ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Kharatyan Dental Shop-ը փնտրում է Խորհրդատու- Վաճառողուհիներ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Հաճախորդներին ճշգրիտ տեղեկատվության, մասնագիտական խորհրդատվության տրամադրում;
- Սրահում ապրանքների՝ ժամանակին համալրման և ճիշտ դասավորվածության ապահովում;
- Հետևել, որ սրահում ներկայացված բոլոր ապրանքները լինեն պիտանելիության ժամկետի սահմաններում;
- Մարդկանց հետ հարգալից և բարեհամբույր շփվելու կարողություն;
- Ներկայացման ու հաղորդակցության հմտությունների տիրապետում;
- Սոցիալական ցանցերի հետ աշխատելու հմտություններ;
- Սթրեսակայունություն:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Ստոմ խանութում կամ դեղատնային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն;
- Ռուսերենի իմացություն;
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Գրագետ խոսք և հաճախորդների հետ արդյունավետ շփվելու կարողություն;
- Համակարգչային բազային գիտելիքների տիրապետումը պարտադիր է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ************@*****.*** էլ. հասցեին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093 339239 հեռախոսահամարին։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
220,000 - 250,000 հհ դրամ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Մեր խանութների հասցեներն են՝ Կոմիտաս 59/6 , Սաֆարյան 27/2