ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Սպայկա» ընկերությունը փնտրում է կրտսեր իրավաբան՝ իրականացնելու Ընկերության գործունեության իրավական սպասարկում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Նախապատրաստել, ստուգել պայմանագրերը;
- Նախապատրաստել նախապահանջներ, հայցադիմումներ, դիմումներ;
- Ներկայացնել հարցումներ, դիմումներ պետական մարմիններին;
- Իրականացնել իրավական գրագրություն և փաստաթղթավորում;
- Վարել պայմանագրերը;
- Իրականացնել դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում ընկերության շահերի պաշտպանություն;
- Տրամադրել իրավական եզրակացություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Մինչև 2 տարվա աշխատանքային փորձ մասնագիտական բնագավառում;
- Նոր շրջանավարտների թեկնածությունը ողջունելի առաջադիմությամբ համալսարանական կրթությամբ և պրակտիկայով նույնպես դիտարկվում է;
- Աշխատանքային փորձը դատական ոլորտում, միջազգային առևտրային կազմակերպություններում, հայտնի իրավաբանական կազմակերպություններում կդիտվի որպես առավելություն;
- Փաստաբանական արտոնագրի, մագիստրոսի դիպլոմի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- MS Office-ի իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ինքնակենսագրականը՝ պարտադիր լուսանկարով, կարող եք ուղարկել **@******.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Կրտսեր իրավաբան»): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 06070444 հեռախոսահամարով:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Մրցակցային
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Կարիերայի աճի հնարավորություն: