ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք (երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00, շաբաթ 09։00-15։30)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է կոմերցիոն բաժնի ղեկավար, որը պատասխանատու է կազմակերպության արտադրանքի վաճառքների կազմակերպման, կոմերցիոն բաժնի կոորդինացման և ղեկավարման համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել ինժեներական բաժնի աշխատանքների վերահսկողություն;
- Ընդունել և ձևավորել նոր չափագրումների հայտերը;
- Ընդունել Ընկերության հեռախոսազանգերը;
- Հսկողություն պահել Ընկերության դեբիտորական պարտքերի և նրանց մարումների ժամանակացույցի նկատմամբ;
- Վերահսկել հայտերի և ձևավորված պատվերի ողջ գործընթացի ժամանակագրությունը;
- Կատարել ավարտած պատվերի ամփոփումը՝ փաստաթղթերի ստացումն ու դրանց պարունակության ամբողջականությունը, ֆինանսական մասը և կատարողական ակտերի ապահովումը, եթե դրա անհրաժշտությունը կա:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Պլանավորման ունակություն;
- Մարդկանց կառավարելու ունակություն;
- Համակարգված աշխատելու կարողություն;
- Բանակցելու ունակություն;
- Թիմում աշխատելու կարողություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Նշված պայմաններին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **.***@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Կոմերցիոն Բաժնի Ղեկավար»)։ Կանանց դիմումները խրախուսվում են: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Լիլիթին 093004214 հեռախոսահամարով:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Սկսած 300,000 ՀՀ դրամից
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Աշխատանքի հասցեն՝ ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ: