ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք: Աշխատաժամեր` 09:00-18:00 երկուշաբթիից-ուրբաթ,13:00-14:00 ընդմիջում ընկերության կողմից, շաբաթ՝ 09։00-13։00: Ազատ օրեր՝ կիրակի և բոլոր պետական ոչ աշխատանքային օրեր։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Լոջիք Գրուպ» ընկերությանն անհրաժեշտ է Կոնստրուկտոր ստորև ներկայացված պահանջներին համապատասխան:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Մետաղական դետալների դիզայն և մոդելավորում;
- ապահովել սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացումը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն ինժեներական կամ ֆիզմաթ կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- CAD/CAM ծրագրի պարտադիր իմացություն;
- SOLIDWORKS ծրագրի պարտադիր իմացություն;
- Մետաղական դետալների կոնստրուկտուրային գիտելիքներ;
- Թիմում աշխատելու հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ռեզյումեն ******@*****.** էլ. հասցեին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Լոջիք Գրուպ ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին և մինչ օրս համարվում է առաջատար` բիզնեսի, մանրածախ և մեծածախ առևտրի ավտոմատացման ոլորտում: